Բաժիններ՝

ԲՀԿ-ն դժգո՞հ է իր ավագանիների աշխատանքից

«Ոչ Բարգավաճ Հայաստանը, ոչ էլ Գագիկ Ծառուկյանը երբևէ անքակտելի կապով կապված չի եղել որևէ մեկի կամ որևէ ուժի հետ, որ խոչընդոտի մեր սեփական կուրսն իրականացնելու համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ կրկին անդրադառնալով շաբաթօրյա ՀԱԿ համագումարում կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած գնահատականներին, որոնք վերաբերում էին ԲՀԿ-ին:

Նա այդպես էլ որևէ հաղորդագրություն չտեսավ առաջին նախագահի ելույթում ուղղված իրենց՝ վստահեցնելով, որ այն, ինչ Լևոն ՏերՊետրոսյանն ասում էր ուղղված իր իր կուսակցությանն ու ընտրազանգվածին: «ՀԱԿ-ի և ցանկացած այլ կուսակցության հետ մեր համագործակցությունը տեղի է ունենում այն ընդհանուր շահերի շուրջ, որոնք տեսանելի են ընտրողների համար»,-այսպես բնութագրեց ՀԱԿ-ի հետ համագործակցությունը ԲՀԿ մամուլի խոսնակը:

Նա վստահեցրեց, թե ինչպիսին էլ լինի ԲՀԿ-ի կուրսը, չի քողարկվում որևէ քաղաքական դիմակով, մարդիկ շատ գիտեն՝ ինչ սպասել ինչ սպասել ԲՀԿ-ից և ինչ հույսեր կապել այս կուսակցության հետ: «Ինչ հնչում է մեր շուրթերից, իրականացվում է, ինչ-որ չի հնչում, մի հրամցրեք մեզ»,-նկատեց ԲՀԿ խմբակցության պատգամավորը: Լրագրողներից մեկը դիտարկեց, թե ինչու է այսօր ԲՀԿ-ն քննադատում Երևանում ստեղծված իրավիճակը, երբ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը չորս տարի կողմ է քվեարկել ներկայացրած նախագծերին:

Տիգրան Ուրիխանյանն ընդունեց, որ ավագանին իրենց արած և չարած աշխատանքի համար պատասխանատու է կուսակցության առջև: Այսօրվա քննադատությունը Տիգրան Ուրիխանյանը արդարացրեց այն փաստով, որ 2013թ-ի Երևանի ավագանու ընտրություններում նախորդ ցուցակը փոխվել է 90 տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս