«Գնալով կարծես ավելի հիմնավոր են դառնում այն պնդումները, որ ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտված չէ»:
«Տեսակետ կա, որ մտահոգություն-վախ է եղել, որ գաղտնի քվեարկության դեպքում ցուցակը չի հաստատվի, հետևաբար նաև Տեր-Պետրոսյանը չի ընտրվի վարչության նախագահ»:
Երևանի քաղաքապետարանին կից Էկոլոգիական հանձնաժողովը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի վերջինս փոխի մոտեցումը հանձնաժողովի նկատմամբ:
WardsAuto հրատարակչության փորձագետները հրապարակել են իրենց վարկանիշը, որում ներառված են ամենից լավ սրահ (ինտերիեր) ունեցող մեքենաները։
Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի ցուցակով մասնակցում են նաև մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները` բացառությամբ Նուբարաշենի ղեկավար Մհեր Հովհաննիսյանի:
ՀՀ ԿԲ Խորհուրդը կարևորում է վարկային ներդրումների մեջ դրամով վարկերի տեսակարար կշռի ավելացման անհրաժեշտությունը: Դրամով պարտավորությունների դիմաց պարտադիր պահուստավորման դրույքաչափի նվազեցումը կհանգեցնի բանկերի մոտ ՀՀ դրամով ազատ դրամական միջոցների աճին, կնվազեցնի ՀՀ դրամով միջոցների ներգրավման ծախսատարությունը, կբարձրացնի ազգային արժույթով դրամական միջոցների հասանելիությունը:
Թող իրենք մտածեն, թե արդեն ինչ խաղ են խաղում, որ դաշտում են հիմա: Էս պահից սկսած իրենք արդեն ճիշտ տեղը որոշել են՝ որտեղ են՝ ընդդիմադիր դաշտո՞ւմ, թե՞ իշխանական: Այդ գնահատականները իշխանական գնահատականներ են
Վիրավորներն են՝ Հասմիկ Կարապետի Եղիազարյանը և Կարապետ Հովհաննեսի Եղիազարյանը, իսկ նռնակը գցել է Եղիշ Սմբատի Թորոսյանը, ով ևս վիրավորների թվում է:
Իսկ ոստիկանապետի աշխատանքը, Մ. Սարգսյանի դիտարկմամբ, եղել է այն, որ նա փորձում էր ամեն ինչ գլխատել: «Հեռացնում էին, առևանգում էին մարդկանց, ովքեր կարգ էին պաշտպանում: Ես էլ այնտեղ էի և հետևում էի. հանկարծակի անհետանում էին այդ մարդիկ: Մտածում էին երևի, որ ակտիվ մարդիկ ամբոխ կդառնան, որին կքշեն հետո»:
Ամերիկյան Coca-Cola ընկերության զուտ շահույթը այս տարվա առաջին եռամսյակում՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ, նվազել է 14.6%-ով։
Երևանում այսօր մեկնարկել է ՀՀ-ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ, DCFTA) ստեղծման շուրջ բանակցությունների 5-րդ փուլը:
Առավել քիչ ընդհանուր եթերաժամանակ է տրամադրվել «Առաքելություն» կուսակցությանը՝ 380 րոպե 25 վայրկյան:
«Այդ օրը մեզ Ոստիկանություն տարան, որովհետև երեք ժամով, այսպես ասած, չեզոքացնելու խնդիր կար, գիտեք, որ Ոստիկանությունում ավելի երկար պահելու իրավունք չունեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Բուրգ» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Արման Վերմիշյանը:
Firefox OS օպերացիոն համակարգը, որը մշակվում է Mozilla ընկերության կողմից, շուկայում կհայտնվի 2013թ.-ի հունիսին: Այս մասին հայտարարել է Mozilla-ի ղեկավարը: Այս մասին գրում է All Things Digital-ը:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կենտրոնական հանգույցում ներկայում տեղադրված են 300-ից ավելի հայաստանյան դպրոցների ինտերնետային կայքեր: Իհարկե, հայաստանյան դպրոցների թիվը շատ ավելին է, սակայն դրանցից ոչ բոլորն ունեն ինտերնետային կայք:
Բնական ու պարզ է, որ հայկական կողմը այս բոլոր գործընթացները պիտի դիտարկի իր ոսպնյակից և փորձ կատարի հաշվարկելու դիպաշարի զարգացումների հավանական ազդեցությունները հայկական կողմի վրա։
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում մարաթոնի ընթացքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
«Եթե մի քիչ մտածենք, ապա «Ավելի լավ Երևանը» Մոսկվան է, չնայած խանութների գների նույնն են։ Այստեղ ոչ միայն ավելի շատ և ավելի քաղաքակիրթ հայեր են ապրում, այլև ապրում են շատ ավելի լավ։ Միայն եղանակի և սննդի առումով է Մոսկվան զիջում»։
Ոստիկանություն դիմելու նախաձեռնողը նույնպես իր կինն է եղել՝ վերջինս իրեն խաբված էր զգում, որ 3500 դոլար կաշառքի գումարից 2500-ն է վերադարձվել, իսկ 1000 դոլարը՝ ոչ:
Չնայած Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից գործադրված բոլոր հնարավոր ջանքերին, արյուն հեղվեց: Բայց դա իր, իր կնոջ, Արմեն Մարտիրոսյանի և իր մյուս մերձավորագույն ռահակիցների արյունն էր:
Ապրիլի 16-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մազմանյան-Հ. Շիրազ խաչմերուկում այրվում է տրոլեյբուս:
Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 16-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» կանոնակարգ 4-ը և «Ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգին ներկայացվող նվազագույն պահանջները» կանոնակարգ 3/10-ը:
Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար, ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կինը` Ռիմա Դեմիրճյանը Henaran.am-ի հարցին, ինչո՞ւ չեք զբաղվում քաղաքականությամբ, պատասխանել է, թե տնից մեկը պիտի զբաղվի:
Շատ կարևոր է երեխային նկարչությամբ կրթել, քանի որ այն հետագայում կարող է նաև դիզայնի վերածվել: Այսօր ամբողջ Երևանն անճաշակություն է, որովհետև դա չկրթվելու հետևանք է: Քաղաքը ոճ չունի:
Մուրիլո Պիտոլը ցուցադրում է ֆուտբոլային մի քանի անհավանական ու անկրկնելի հնարքներ։
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով նախկին կասկածյալ Արտակ Պետրոսյանը ձերբակալվել է, սակայն այլ քրեական գործով:
Ես պատրաստ եմ ցանկացած մարդու, ցանկացած պաշտոնյայի պատասխան տալ: Կարծում եմ` «Արմավիայի» եկամտաբերության հետ կապված պետք է ճշտվի, թե ի՞նչ ժամանակահատվածում է եղել այդ եկամտաբերությունը, որտեղի՞ց են կարդացել, որ 10 մլն դոլարի եկամուտ է ունեցել, ես, օրինակ, չի եղել, որ կարդացած լինեի կամ տեսած լինեմ, որ «Արմավիան» 10 մլն դոլար եկամուտ է ունեցել:
Ապրիլի 16-ին, ժամը 15.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բաղյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող չգործող գործարանում:
Անցած անգամվա քաղաքական իրավիճակն էականորեն տարբերվում է այս տարվա իրավիճակից: Նախկինում մենք ունեինք քաղբանտարկյալներ ու որևէ համագործակցության չէինք գնա իշխանության հետ:
Մենք փորձեցինք նոր մեղադրանքի էության վերաբերյալ որոշ պարզաբանումներ ստանալ, սակայն Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը 168.am-ին ասաց, որ ըստ էության սա մեղադրանքի հստակեցում է՝ նշելով, որ գործի մանրամասների վերաբերյալը տեղեկատվություն իրավաբանական գրասենյակը կտարածի երեկոյան: