Բաշար Ասադը ստորագրել է համաներման մասին հրամանը
Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ստորագրել է համընդհանուր համաներման մասին հրամանը:
Համաներման տակ են ընկել մինչև 2013 թվականի ապրիլի 16-ն ընկած ժամանակահատվածում հանցագործություններ կատարած անձինք: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: