Ինչ-որ տեղ՝ այո՛, Տիգրան Սարգսյանի վերանշանակումը վրեժ է ժողովրդից: Դա նշանակում է՝ Սերժ Սարգսյանը հոգու խորքում կասկածում է իր ընտրության փաստի վրա: Եվ ինչ-որ տեղ սա ընդդիմության պարտությունն է: Ընդդիմությունն այսօր ի վիճակի չէ մի փոխնախարար փոխելու: Այսինքն` իշխանությունն ապտակում է ընդդիմությանը
Այսօր ես չեմ խոսելու իշխանական կամ ընդդիմադիր շրջանակներում հայտնված կեղծ մարգարեների, կեղծ քրիստոսների, ինքնահավան մարդկանց մասին, ովքեր ուզում են միայն իրենցը կարևորել՝ մոռանալով, որ մենք ունենք ժողովուրդ՝ հարություն առած, վեր հառնած:
Գաղտնիք չէ, որ Երևանի բյուջեն փոքր է, հնարավորությունները՝ սուղ, հետևաբար և` քիչ հնարավոր է այդ գումարով լուրջ նախագծեր ակնկալել քաղաքային իշխանություններից։ Երևանի տարեկան բյուջեն շուրջ 63 միլիարդ դրամ է (160 միլիոն դոլար) և մեկ երևանցու հաշվով` այդ ցուցանիշով գրավում ենք վերջին տեղերն աշխարհի մայրաքաղաքների շարքում։
Մեր երեխաների գերազանց մեծամասնությունը պատվաստվում է, ինչի արդյունքում մեզ մոտ համաճարակային իրավիճակը հանգիստ է: Անհատի մակարդակում մենք ունենք ժամանակին, օրացույցին համապատասխան պատվաստումների խնդիր:
Ճիշտ է, իր անձի նկատմամբ կար որոշակի դրական վերաբերմունք` որպես Ավանի թաղապետ և Անդրանիկ Մարգարյանի որդի, բայց, կարծում եմ, իր պաշտոնավարման տարիներին, ինքն իրեն միայն վարկաբեկեց:
Ժամը 21:00-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ 46-ամյա Անդրանիկ Գուլքանյանը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Քոբեր գյուղի վարչական տարածքում, վարելով «ВАЗ 21-06» մակնիշի՝ 16 OS 516 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել հետիոտն Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի բնակիչ 55-ամյա Սասուն Գալստյանին:
ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգը 2013 թվականի հոկտեմբերի 8-ից շրջանառության մեջ կդնի նոր 100 դոլարանոց թղթադրամները։
Ինդոնեզիայի առաջնության շրջանակներում կայացած «Պերսիբա Վամենա» և «Պելիտա Բանդունգ Ռայա» թիմերի հանդիպման ժամանակ մրցավարը որոշեց տանտերերի դարպասին նշանակել տասնմեկմետրանոց հարված:
Եթե ինչ-որ մեկը հարվածել և քաշքշել է որևէ լրագրողի, անկախ նրանից, թե ով է այդ լրագրողը և ինչ ճաշակի լրատվամիջոց է ներկայացնում, կամ` ինչպես է իրեն պահել տվյալ պահին, իմ պատասխանը նույնն է` «ղալաթ» է արել:
Այսօր՝ ապրիլի 24-ին, «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսան չի աշխատել։ Սակայն կանխիկ արտարժույթի շուկայում նկատվել է փոխարժեքի նվազում։
Եթե չեք կարողանալու գյումրեցիների անվտանգությունն ապահովելու նպատակով զինաթափել և մեկուսացնել «մաուզերիստներին» , ապա գոնե նրանց լուսանկարները և մեքենաների համարանիշերը բաժանեք գյումրեցիներին, որպեսզի փողոցներում պատահաբար հանդիպելիս ճանաչեն և ճանապարհները արագ փոխեն, այսպես ասաց «քոռ գյուլլի» բաժին չդառնալու համար:
Ապրիլի 24-ին, ժամը 10.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 82 շենքի մոտ այրվում է «Երազ» մակնիշի ավտոմեքենա:
Այսօր առավոտյան՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր գնալուց առաջ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում մեջբերեց Հովհաննես Թումանյանի «Հին օրհնություն» բանաստեղծության հայտնի տողերը. «Ապրե՛ք, երեխեք, բայց մեզ պես չապրեք»:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են ՎԱԶ-2101 մակնիշի 31 SL 932 պետհամարանիշի և ՎԱԶ-2107 մակնիշի 27 UU 490 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք` առանց հրդեհի. տուժածներ չկան:
Ճանապարհաշինության այս նոր տեխնոլոգիան աշխարհում առաջին անգամ կիրառվել է ԱՄՆ-ում: Այսօր արդեն նման տեխնոլոգիայով ճանապարհներ են կառուցվում նաև Հայաստանում: Որոշ ճանապարհների ասֆալտապատումն արդեն ավարտվել է:
Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եվրոպական որևէ առաջատար ակումբ տեղափոխվելու դեպքում ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան կարող է վաստակել 3 մլն եվրո:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն այսօր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ապրիլի 24-ի ուղերձի կապակցությամբ տարածել է հայտարարություն: Այս մասին հաղորդում է «Ասպարեզ» լրատվական ծառայությունը:
Ասենք՝ Հայաստանի արտգործնախարարը գնում է եվրոպական որևէ երկիր ու ներկայացնում, որ տեղի է ունեցել այլանդակ ցեղասպանություն, զոհվել են 1,5 մլն հայեր, և այլն, իրենք էլ կարող են պատասխանել, թե՝ մարդկանց ապրելու վիճակը ձեր երկրում հիմա նորմա՞լ է, երբ այդքան մարդ է արտագաղթում, այդ դեպքում ավելի լավ չէ՞ զբաղվեք ձեր ներքին խնդիրներով:
Ապրիլի 23-ին, ժամը 12.00-ին, Տավուշի մարզի Կողբ գյուղի գերեզմանոցից իջնելիս «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի բանուկ մասից, ընկել ձորը:
Ապրիլի 24-ին և 25-ի գիշերները Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է ջերմաստիճանի անկում օդում մինչև +1…+3 0C, Վայոց ձորի նախալեռներում մինչև 0 0C հողի մակերևույթին՝ համապատասխանաբար 0 0C, առանձին ցածրադիր գոգավոր տարածքներում մինչև -1 0C:
Բոլոր նրանք, ովքեր այսօր ֆիզիկապես չեն գտնվում Հայաստանում և/կամ չեն կարողանա գնալ Ծիծեռնակաբերդ և իրենց հարգանքի տուրքը մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին, կարող են դա անել online:
Լևոն Արոնյանը Փարիզում ընթացող Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի 4-րդ տուրում սպիտակներով պարտության մատնեց ռուս Պյոտր Սվիդլերին և այժմ իր ակտիվում ունի 2.5 միավոր:
Ըստ Գյումրու բժշկական կենտրոնի տնօրենի ԺՊ Արմեն Իսահակյանի, տուժածի մոտ հետվիրահատական շրջանը առանց բարդությունների է ընթանում, կյանքին վտանգ չի սպառնում:
Դատախազը հայտնել է, որ Գյումրիում ապրիլի 23-ին հնչած կրակոցների հետ կապված ինքնակամ ապրիլի 24-ին իրավապահներին է ներկայացել Գյումրու բնակիչ Վահե Ղուկասյանը: Նրա մարմնի վրա հրազենային վնասվածքներ են հայտնաբերվել:
Հայտնի մոդել Քիմ Քարդաշյանն իր թվիթերյան էջում կոչ է արել չմոռանալ Հայոց Ցեղասպանության մասին և ճանաչել այն:
Ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցում հնչած կրակոցների հետ կապված իրենց գնահատականն ու կարծիքն են հայտնել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի դասավորվածությունը, լայն իմաստով, կարելի է բնութագրել 3+2+1 ձևաչափով:
Նոյեմբերյան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Սմբատ Հովսեփյանը, վարելով «Mercedes E 280» մակնիշի՝ 70 PP 055 համարանիշի ավտոմեքենան, Նոյեմբերյան-Բերդավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Ապրիլի 23-ին՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողները կազմակերպել էին խոշոր ակցիա` նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին. ակցիային մասնակցել են բուհի ավելի քան 100 ուսանողներ:
Apple ընկերության շահույթի նվազման վրա էական ազդեցություն է ունեցել բջջային հեռախոսների և պլաշնետային համակարգիների շուկայում օրեցօր ուժեղացող մրցակցությունը: