Այն դասալիքը, ով մահանա է փնտրում, ով վախենում է, ով ուզում է իր եղբորը, քրոջը տալ արյան, հետո տուն գնալ, TV դիտել, մեր ժողովրդի հետ դուք գործ չունեք, ախպերներ:
Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակված 27 դատապարտյալ կա, որոնցից 24-ը գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, իսկ 3-ը՝ այլ քրեակատարողական հիմնարկներում:
Ապրիլի 12-ին, ժամը 19.30-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 3ա շենքի 21-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախագահական ընտրությունների ժամանակ երկրի նախագահը, որը թեկնածու էր, բազմաթիվ խնդիրներից էր խոսում: Նույնիսկ իր երդմնակալության ժամանակ նա երկրի կարևորագույն խնդիրներից խոսեց:
Այսօր մենք համագործակցության նոր փուլ ենք սկսում ՊԵԿ-ի հետ, որն ուղղված է աշխատակազմի մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների զարգացմանը: Մասնագետների վերապատրաստման ուղղությամբ կոմիտեն արդեն իսկ զգալի ջանքեր է գործադրել, բայց մենք ուզում ենք մեր հերթին նոր թափ հաղորդել և օժանդակել այդ գործընթացին:
Նա բողոքում է մեր երկրի կառավարությունից՝ հարցնելով նրանց, թե հանուն ինչի՞ պիտի իր երկու բարձրագույն կրթություն ստացած որդիները գնային արտերկիր: «Մնացել եմ մեն-մենակ: Բա մե՞ղք չեմ ես»,- հուզված ասում էր տատիկը:
Ճիշտ էր պ. Խուրշուդյանը, երբ ասում էր, որ՝ այ կգա Րաֆֆին Մոսկվայից՝ պուտինահարված և հանրահավաքում լուրջ, հիմնավոր ծրագրային զեկույց կունենա… «Հիմնավոր» էր, «ծրագրային», խոսք չունեմ…
Քանի որ նախարարներին ասված է՝ գնահատել մարզպետի աշխատանքը, հեռախոսազանգ է գնում մարզպետարան, թե՝ մի քիչ թիվ տվեք… Նրանք էլ անցյալ տարվանից մի քիչ բարձր թիվ են տալիս: Տնավարություն է:
Ապրիլի 12-ին, ժամը 13.38-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սեբաստիա փողոցում գտնվող չգործող «Փարոս» ռեստորանի տանիքում:
Որպեսզի ՀՆԱ-ն աճեր 7,2%-ով վերը նշված 2011 և 2012թթ. ՀՆԱ բացարձակ թվերի պայմաններում դեֆլյատորը պետք է բացասական լիներ։ Կարծես թե սա անհնար էր. գներն արդեն աճել էին 3,1%-ով։ Ուրեմն աշխատավարձը, այլ եկամուտները պետք է նվազած լինեին։ Բայց արի ու տես սրանք նույնպես աճել են՝ 3,2%։ Հըմ, զուր չէր Սերժ Սարգսյանի ասածը լրագրողներին՝ աշխատավարձն ավելի արագ է աճել:
Դժբախտ պատահարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ` 1981 թ. ծնված Զուրաբ Ավագյանը, 1963 թ. ծնված Սասունիկ Սարգսյանը և Արթիկի բնակիչ` 1980 թ. ծնված Վարդան Վարդանյանը տեղում մահացել են։ Պարզվել է, որ զոհվածների թվում կան ևս 2 ՀՀ քաղաքացիներ` 1988 թ. ծնված Արթուր և 1987 թ. ծնված Արտեմ Խաչատրյանները:
Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում ելույթ է ունեցել նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:
Այսօր՝ ապրիլի 12-ին, 1-03 շտապ-օգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Ավանի բաժանմունք, որ Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի 17 տան բակում կախված տղամարդու դի կա:
Ապրիլի 11-ին, ժամը 16:30-ին, ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Ավան թաղամասի Աճառյան փողոցից բերման են ենթարկել 1972 թ. ծնված, նախկինում դատված Վարդան Ա.-ին:
Օձունի 6-րդ դարի գմբեթավոր բազիլիկ եկեղեցու վերականգնման շինարական աշխատանքները 2013թ. անցած 3 ամսում ձախողվել են` գործի պատասխանատուների միջև ստեղծված տարաձայնությունների պատճառով:
Չորսոտանի կենդանիներից առնվազն երկուսը Րաֆֆի Հովհաննիսյանի ծննդավայր ԱՄՆ-ում շատ որոշակի խորհրդանիշեր են. Էշը ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության խորհրդանիշն է, փիղը՝ Հանրապետական:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօրԱզատություն հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում անուղղակիորեն անդրադարձել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ասելով, թե իր տարբերություն նրա, ով Մարտի 1-ի դեպքերիվ հետո փակվել էր իր առանձնատանը, ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը «ժողովրդի առջևից իր ընտանիքի ու թիմակիցների հետ առաջ էր գնում»:
Նման հետազոտություն մեր երկրում իրականացվում է առաջին անգամ, այն կատարվել է պետական պատվերի շրջանակներում:
Երևանի քաղաքապետարանը մերժել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի դիմումները` ապրիլի 29-ին և 30-ին Ազատության հրապարակում՝ հավաք, իսկ այնուհետև՝ երթ անցկացնելու վերաբերյալ:
Այսօր վրացական լրատվամիջոցները տեղեկատվություն էին հրապարակել, որ «Ռուիս» թունելում այրվել էր Հայաստանից Փոթի տեղափոխող 30 տոննա կոնյակով բեռնատարը:
Դավիթ Առաքելյանը մեղադրվում է 2009թ. օգոստոսի 22-ին Արարատի մարզի Արգավանդ գյուղում «Միլան» խաղասրահում գտնվելու ժամանակ ոստիկան Արամ Հովհաննիսյանին ամրակցված ատրճանակը փամփուշտներով ապօրինաբար ձեռք բերելու և պահելու մեջ:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ Հայաստանում վերջին ժամանակահատվածում աննախադեպ երևույթ գրանցվեց, «երբ շարժման առաջնորդը ոչ թե սև պատերի հետևում էր թաքնված, ոչ թե ժողովրդի մեջքին էր կանգնած, այլ ժողովրդի առջևից իր ընտանիքի ու թիմակիցների հետ առաջ էր գնում»:
Արմենուհի Հովհաննիսյանը նաև հայտարարեց, թե ապրիլի 9-ին տեղի ունեցած միջադեպին, ինքը կորցրեց իր սիրած կոշիկները ու ստիպված եղավ բոբիկ քայլել փողոցնրով. «Այդ ժամանակ մտածում է, թե որքան խորհրդանշական է, որ բոբիկ ոտքերով պետք է բարձրանայի Ծիծեռնակաբերդ»:
Այսօր Ազատության հրապարակում տեղի է ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական, և Մոսկվայից վերադառնալուց հետո առաջին հանրահավաքը:
Ժամը 18:50-ի սահմաններում «ВАЗ 21-06» մակնիշի՝ 19 OO 332 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 28 փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Իսպանիայում ակտիվ կերպով քննարկում են այն, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակումբից հեռանալու դեպքում կարող է իր հետ տանել նաև թիմի առաջատարներին։
Ես այդ օրը տուն չգնացի, և դուք լավ գիտեք` եթե մի բանում սխալվեցի, դա այն էր, որ երբ արդեն 2-րդ, 3-րդ անգամ գնացի Բաղրամյան, ժողովուրդը լավ չհասկացավ, որ մենք Բաղրամյանով պիտի բարձրանանք դեպի Ծիծեռնակաբերդ: Բայց ես, որ ասացի` ոչ մի արյուն, սխալվեցի, որովհետև արյունոտվեց Արմենը, գետին նետեցին Արմենուհուն, և արյունոտվեց Արմենուհին, փոշոտվեց, կոշիկը կորցրեց:
Այս օրենքի խախտման համար ֆիզիկական անձինք կտուգանվեն 2-2,5 հազար ռուբլու չափով (մոտ 65-81 դոլար), պաշտոնատար անձինք` 4-5 հազար ռուբլու չափով (մոտ 129-161 դոլար), իսկ իրավաբանական անձանց տուգանքը կարող է հասնել 40-50 հազար ռուբլու (մոտ 1300-1600 դոլար):
Ես չգիտեմ` ով ինչպես, եթե դու էլ` Թադևոսյան, և ես քեզ չեմ տեսել, ուրեմն շնորհակալություն, բայց դու ինձ ողորմելի մի´ ասա: Կամ դու` Դաշնակցության ներկայացուցիչ, իմ ընկեր Ռուստամյան, ոչ մեկը` կուսակցական կամ ոչ կուսակցական, թող մեր ժողովրդի վրա մատ թափ չտա:
Մեկը եկավ կեղծ թամաշայի համար՝ չուզեց, մյուսը եկավ, որովհետև իր տան մեջ նստած մտածում է, թե ինչպե՞ս անի, որ ժամանակը գա այս ժողովրդի ուսերով իրականացնեմ իմ ծրագիրը: