Այն, որ մեր համագործակցությունը նվազել է, ինձնից չի գալիս: Դա գալիս է Րաֆֆի Հովհաննիսյանից ու իր թիմից: Իրենք պետք է հստակեցնեն իրենց ծրագրերը, որ մարդիկ դրա շուրջ իրար հետ համագործակցեն:
«Прайм Крайм» կայքի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Կիևում ձերբակալվել և հերթական անգամ երկրից արտաքսվել է ռուսաստանաբնակ ադրբեջանցի քրեական հեղինակություն, 38-ամյա Բաղըշ Ալիևը՝ Վաղան մականունով:
Տնտեսական վերջին շրջանի ամենահետաքրքիր նորության հեղինակը մեր Ոստիկանությունն էր: Ավելի ճիշտ` ոստիկանապետը: Նա իր ենթակայի` մայրաքաղաքի ոստիկանապետի պաշտոնանկությունը բացատրեց բիզնեսի ու պաշտոնավարման անհամատեղելիությամբ:
Ընդհանրապես ցանկացած տեսակի հաղորդակցություն նշանների փոխանակում է մարդկանց միջև: Հետևաբար՝ ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանի, այնպես էլ Սերժ Սարգսյանի պարագայում Ծիծեռնակաբերդը կամ Եռաբլուրը խորհրդանիշեր են: Կարևոր է լարված պահերին ինչ-որ խորհրդանիշով ժողովրդին ուղղորդել, հանդարտեցնել կամ համախմբել:
Aravot.am-ի թղթակիցն այսօր Իջևան այցելած Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրել է, թե ինչպես է վերաբերում Հրանտ Բագրատյանի «168 ժամ» թերթին տված հարցազրույցում արտահայտած այն մտքին, որ ինքը պետք է հեռանա քաղաքական ասպարեզից:
Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿԿ) վարչության անդամ Արման Մուսինյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե կուսակցությունն ինչպիսի՞ հարաբերություններ ունի ՀԱԿ դաշինքի անդամ Ստեփան Դեմիրճյանի հետ:
Աշխարհի կենտրոնական բանկերը նախորդ տարի ռեկորդային քանակությամբ ոսկի են գնել՝ այդ ցուցանիշը հասցնելով առավելագույնի՝ 1964 թվականից ի վեր։
Ոստիկանապետն էլ է էնպես անցել, որովհետև ոչ մեկի ուսադիրները չի ընկնում դրանից, և քաղաքականացնել ոստիկանությունը… թույլ չենք տա: Ընտրությունների համար քարոզ թող անեն իրենց ընտրարշավների ժամանակ, մնացել էր, որ գային ոնց ուզեն այդպես վարվեն… հիշում են, հա՞, էդ ժամանակ պաշտոնները և դիրքերը:
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում ընդունել են հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի պատվիրակությանը, որտեղ ընդգրկված էին ներկայացուցիչներ Լեհաստանի պաշտպանության, էկոնոմիկայի, ֆինանսների, շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարություններից։
Բոլոր նրանք, ովքեր այսպես ասած թիմ են կազմում այս կամ այն կլանի, այս կամ այն խմբավորման, մեր կողմից անընդհատ լինելու են հսկողության տակ: Ես խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե դեռ շարունակելու են այսպես՝ հասկանան, որ իրենց օրերը հաշվված են:
Արվեստագետը պետք է ոչ միայն մտքերով լինի թափառող, այլև ֆիզիկապես, տեսնի, զգա, վայելի, տա ու վերցնի…
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Գյումրիում ունենք երկու կլան, որոնք, չգիտեմ ինչու, շատ երկար տարիներ արյունահեղություններով, ջարդուփշուրներով, զոռբայություններով իրենցն են թելադրում: Չի լինի այլևս, ավարտվեց դարաշրջանը: Զոռբայությունն այլևս Հայաստանի ՀՀ-ում և Գյումրիում չի լինելու:
«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքի նախագծով առաջարկվում է ծառայությունում նախատեսել խրախուսանքի նոր տեսակ` «Անբասիր ծառայության համար» մեդալ։
Գյումրիում փակ խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
Հարևան Վրաստանում այսօր կարմրուկի 2000 դեպք է գրանցվել, քանի որ նորմալ չեն պատվաստվել: Եթե վարակը գա նաև Հայաստան, մեր չպատվաստված երեխաները ևս կհիվանդանան:
Սկիզբը` թիվ 43-ում Բացատրելու թույլտվությունը Սուֆիստական գրականության յուրահատկության պատճառով ճանապարհի ուսուցիչները հաճախ թույլատրում էին արժանավոր մարդկանց մեկնաբանել իրենց գրքերը: Իհարկե, ոչ բոլորն էին բավարարում պահանջները, և գտնվում էին շատ «Սուֆիներ», որ, մեկնելով սուֆիստ վարպետների գրքերը, իրենց համար կարիերա էին անում: Պատմում են, թե ինչպես ոմն դերվիշ դատողություններ էր անում Ջամիի պոեմներից մեկի մասին, և հանկարծ […]
Ֆորումի նպատակն էր քաջալերել հայ աղջիկներին՝ սկսելու կարիերան տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտում:
Հովտաշուշանի վերգետնյա մասը պարունակում է սրտի աշխատանքը կարգավորող գլիկոզիդներ, սապոնիններ, ասկորբինաթթու, ֆլավոններ, ասպարագին, խնձորի և կիտրոնի թթուներ։ Ծաղիկներում շատ են եթերային յուղերը։
Բրյուս Պողոսյանի խոսքով՝ 1950-60-ական թվականներին համակարգչային ծրագրերի կուրսն ավարտողների մոտ 40%-ը կանայք էին, այսինքն՝ շատ մեծ էր նրանց թվաքանակը և նրանց հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ, սակայն նրանց թիվն այժմ, ըստ նրա՝ 12% է կազմում:
Մրցույթների ժամանակ պետք է ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ չի լինում շատ լավ դեղ` շատ էժան գնով: Այլ հարց է, որ դեղորայքը թանկ է, բայց դա կապված է ընդհանուր թանկացման հետ. ամբողջ աշխարհում են դեղերը զգալի թանկացել:
Էդմոն Մարուքյանը, մասնավորապես, առաջարկում էր վերաքննիչ բողոք բերելու համար գործով վեճի առարկայի արժեքի հիսնապատիկը դարձնել երեսունհինգապատիկ՝ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքով սահմանված է 35 000 դրամ
Կատարվածն անօրինակ է իր անբարոյականությամբ: Պատկերացրեք` մեկը գրում է վեպ, իբր, Մարտիրոս Սարյանի մասին, իբր հիմնված «իրական» փաստերի վրա, թե իբր` մեծ նկարչին հոտընկայս ողջունում է Ֆրանսիայի պրեզիդենտը, Սենատը, նրա նկարները կախվում են Լուվրում` Մոնա Լիզայի նկարի փոխարեն, և այսպես այս ոճով…
«Արմավիայի» դժգոհությունները, ինչպես նշված էր Հանրային խորհրդի քննարկմանը ներկայացված առողջացման փաստաթղթում, հիմնականում ուղղված են ռուսական ավիափոխադրողների դեմ:
Փաստաթղթի համաձայն ռազմակայանի կետերի տեղաբաշխման ցանկից հանվում և հայկական կողմին են վերադարձվում 102-րդ ռազմակայանի կողմից չօգտագործվող և ազատված օբյեկտները` Գյումրի քաղաքի N3 զինվորական ավանի տարածքում գտնվող 7.2 հեկտար հողատարածքը և N8 զինվորական ավանի տարածքում գտնվող հինգ կիսակառույց շինությունները և այլն։
Եթե դուք լավ տեղյակ եք Հայոց ցեղասպանության պատմությանը, ապա կարող եք հանգիստ անցնել հաջորդ հոդվածին, քանի որ այստեղ խոսվելու է պատմական միֆերի մասին։
Կնունյանցի ջանքերով իրականացվել է B1 վիտամինի ստացման ելանյութերից մեկի արտադրության եղանակը:
Վերջին ժամանակահատվածում շրջանառվում են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի` Արկադի Ղուկասյանին պատկանելու մասին խոսակցությունները։
Ապրիլի 17-ից 19-ը Լիոնում կայացավ Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի 9-րդ վեհաժողովը: Վեհաժողովի աշխատանքներին մասնակցեցին Ինտերպոլի 128 անդամ երկրների 216 ներկայացուցիչներ, Ինտերպոլի նախագահ Միրեյ Բալեստրազին եւ գործադիր կոմիտեի անդամներ, Գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը եւ բարձրաստիճան հյուրեր: ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Ֆիդանյանը:
Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը անդրադարձել է իր և ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հոր` Կամո Գրիգորյանի հետ իր մտերիմ հարաբերությունների մասին շրջանառվող խոսակցություններին: