
Ճանապարհային ոստիկանությունը չտեսնելու է տալիս ՊՆ բարձրաստիճան սպայի օրինախախտումը (լուսանկարներ)

Երեկ՝ ապրիլի 15-ին, Ճանապարհային ոստիկանության պարեկապահակային ծառայության պետ Նորիկ Սարգսյանը ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ՃՈ աշխատակիցների համար ոչ մի արտոնյալ վարորդ չկա: Անգամ, եթե վարորդներն իրենց տրանսպորտային միջոցները կայանում են հետիոտնի համար նախատեսված անցման (զեբրայի) վրա, ապա օրինախախտ վարորդը, անկախ զբաղեցրած պաշտոնից և պաշտոնական դիրքից, վարչական պատասխանատվության է ենթարկվելու։
Shamshyan.com կայքը տեղեկացնում է, որ երեկ՝ Նորիկ Սարգսյանի ասուլիսից ժամեր անց, Ազատության պողոտայում՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հարևանությամբ, ՀՀ ՊՆ-ի հաշվեկշռում գրանցված KIA մակնիշի ՊՆ 0032 Մ համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան կայանել էր հետիոտնի համար նախատեսված վայրում, ինչը խոչընդոտ էր առաջացնում հետիոտների ազատ տեղաշարժման համար: Օրինախախտ վարորդը չի վրիպել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեսախցիկից: