Բաժիններ՝

Ֆրանսիացի նախարարները պատմության մեջ առաջին անգամ ներկայացրել են իրենց ունեցվածքի մասին տվյալներ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացի նախարարները՝ ներառյալ վարչապետ Ժան-Մարկ Էրոն, պատմության մեջ առաջին անգամ տվյալներ են հրապարակել իրենց ունեցվածքի մասին, ինչը տեղադրվել է կառավարության կայքում:

Դրանով իսկ նախագահ Ֆրանսուա Օլանդը փորձել է պատասխանել այն մեղադրանքներին, որ իր կաբինետը բաղկացած է այսպես կոչված gauche caviar-ներից՝ «հարուստ ձախերից»: Պարզվել է, որ կառավարության անդամներից ամենահարուստն արտգործնախարար Լորան Ֆաբիուսն է, որի կարողությունը գնահատվել է 6 միլիոն եվրո:

Այդ գումարի մեծ մասը (3.9 միլիոն եվրո) բաժին է ընկել Փարիզում ու նրա մատույցներում Ֆաբիուսի ունեցած անշարժ գույքին: Քիչ ավելի պակաս հարուստ է Միշել Դելոնեն՝ տարեցների գծով նախարարը: Նրա կարողությունը գնահատվել է 5.6 միլիոն եվրո:

Ինչ վերաբերում է վարչապետ Էրոյին, ապա նրա ունեցվածքը գնահատվել է մոտ 1.55 միլիոն եվրո: Ֆինանսների նախարար Պիեռ Մոսկովիսիի ցուցանիշը կազմում է 270.000 եվրո, ներքին գործերի նախարար Մանուել Վալսի ցուցանիշը՝ 108.000 եվրո: Նախորդ տարի Օլանդն ինքն էր հաշվետվություն ներկայացրել իր ունեցվածքի մասին, այն կազմել էր 1.17 միլիոն եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս