ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը կանգնած է լուրջ երկընտրանքի առաջ. ՀԱԿ կուսակցությանը չանդամակցած կուսակցությունները ցանկանում են հանդես գալ ՀԱԿ անվան տակ, համարելով, որ ՀԱԿ-ը շարունակում է գոյություն ունենալ՝ որպես դաշինք: Նրանց պետք է նոր առաջնորդ, և նրանք առաջարկում են, որ դա լինի Ստեփան Դեմիրճյանը:
«Մենք կտեսնենք՝ ինչ տեղի կունենա Երևանի ավագանու ընտրություններին: Մենք հույս ունենք, որ ընդդիմությունը խաղաղ կպայքարի, հույս ունենք, որ իշխող կուսակցությունը և բոլոր կուսակցությունները կխուսափեն ընտրակաշառքներից և վարչական ռեսուրսների չարաշահումից»,- ասում է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը
Վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել է փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
«Ժառանգության» պատգամավորների գլխավոր պահանջը բխում վերաբերում էր ընտրական օրենսգրքի այն դրույթին, որն արգելում է լուսանկարահանել կամ տեսանկարահանել ընտրողների ստորագրած ցուցակները։ Մասնավորապես, ՀՀ Ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը նշում է, որ ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից լուսապատճեններ չեն հանվում, դրանք չեն լուսանկարվում և տեսանկարահանվում:
Օգտագործողները կարող են անվճար ներբեռնել հավելվածը Google Play օնլայն-խանութում:
Չի կարելի սահմանափակվել միայն քո երկրով և ասել, որ մենք մրցունակ ենք: Իրականում մրցունակ լինելու համար պետք է կապ ունենալ միջազգային շուկայի հետ: Դա նույնն է՝ ինչպես սպորտում, երբ քո երկրի ներսում առաջնության ժամանակ մարզիկն առաջին տեղ է գրավում, բայց իրականում պարզ չէ, թե որքանո՞վ է նա լավ խաղում առհասարակ տվյալ սպորտաձևում:
Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:
Ռուսաստանի գավաթի քառորդ եզրափակչում «Կուբանը» հանդիպեց «Զենիթի» հետ:
«Բարև Ձեզ, ես Արմեն Մարտիրոսյանն եմ, «Բարև, Երևան» դաշինքի առաջին համարը»,- ասում էր նա` բարևելով քաղաքացիներին, նրանց հանձնելով «Բարև, Երևանի» քարոզչանյութերը և մաղթելով բարի ընտրություն, ինչին ի պատասխան շենգավիթցիները շնորհակալություն էին հայտնում կամ փոխադարձաբար «Ժառանգության» ներկայացուցչին մաղթում հաջողություն: Իսկ ոմանք ի պատասխան նշում էին, որ կարիք չկա ներկայանալու, քանի որ իրենք ճանաչում են Արմեն Մարտիրոսյանին:
Պուշկինի 2 հասցեում գտնվող այս շենքը, որը մեկն է Սախարովի հրապարակի մաս կազմող և այն ամբողջացնող շենքերից, տեղական հուշարձանի կարգավիճակ ունի: ՀՀ կառավարությունն այն օտարել է «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ին: Ընկերության հիմնադիրներն են Սամվել Մայրապետյանը և նրա կինը` պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանը:
Տեղի թաղային հեղինակությունների և այսպես կոչված շենքի լիազորի կողմից խոչընդոտվել է դռնեդուռ քարոզչություն իրականացնող Կոնգրեսի երիտասարդների օրինական աշխատանքը: Ակտիվիստ Գուրգեն Ասատրյանի նկատմամբ գործադրվել է բռնի ուժ, իսկ նրա ձեռքին եղած քարոզչանյութերը պատռվել են: Մենք արդեն դիմել ենք ոստիկանություն և հետևելու ենք, որպեսզի հացագործները պատժվեն:
Այսօր՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Փոքր Վեդի գյուղի ճանապարհին բախվել են Վանաշեն գյուղի բնակիչ 69-ամյա Խաչիկ Գրիգորյանի վարած «ВАЗ 21-21» մակնիշի՝ 080 LL 70 համարանիշի ավտոմեքենան և Փոքր Վեդի գյուղի բնակիչ 29-ամյա Կորյուն Գրիգորյանի վարած «Белорусь» մակնիշի տրակտորը:
Հիմա խնդիրն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆու շրջանակները կարող են իրար հրելով, նեղացնելով՝ ընդամենը վիճաբանել այդ անխուսափելի դարձած շարժումը դեպի բուրժուադեմոկրատական զարգացումներ առաջնորդողի իրավունքի համար: Ո՞վ է լինելու` Լևո՞նը, թե՞ Րաֆֆին:
Ազգային ժողովում այսօր անցկացվեցին խորհրդարանական լսումներ «Ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահություն» թեմայով:
Ես ասացի, որ այդ դեպքում մենք ոչ կընդունենք այդ արձանը, ոչ կմասնակցենք բացմանը: Ի՞նչ է նշանակում` 13 տարի սպասումների մեջ պահել, 3 մրցույթ հայտարարել, հետո` կիսանդրի դնել: Դա, կարճ ասած, ասում են` լեռը մուկ ծնեց:
Զուտ իրավական առումով Հայաստանում «Հայ Ազգային Կոնգրես» անունով գոյություն ունեն միայն Արդարադատության նախարարության կողմից գրանցված կուսակցությունը և ԱԺ 2012 թվականի մայիսի 6-ի ընտրություններին մասնակցած «Հայ Ազգային Կոնգրես» ընտրական դաշինքը եւ նրա խմբակցությունը:
Ես խնդրում եմ ուշադիր լինել, չմոռանալ, թե ովքեր են հատկապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը Հանրապետական կուսակցության հետ մի սիամական երկվորյակ են, ոչ մի տարբերություն:
Հետաքրքրիր է, սակայն, արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը Թ. Յագլանդի հետ հանդիպման ժամանակ անդրադարձե՞լ է իրեն Բրեժնևի հետ համեմատելու մասին հայտարարությանը, թե՞ ոչ: Համենայնդեպս, Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի տարածած հաղորդագրության մեջ այդ մասին խոսք չկա:
Մենք ողջոնում ենք ցանկացած ընդդիմադիր ուժի մասնակցությունը, պայքարը, որովհետև ցանկացած պարագայում իրենք մեզ համար մրցակից չեն:
Սահմանադրական դատարանն ապրիլի 16-ին բավականին ուշագրավ որոշում կայացրեց, որն անսպասելի էր թե դիմող և թե պատասխանող կողմերի համար: Այն նաև առաջացնում է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի որոշ դրույթների վերանայման անհրաժեշտություն:
Պահանջում ենք անհապաղ հեռացնել ԵՄՀ գլխավոր ճակատի շքամուտքի մոտ փակցված, հակաօրինական սկզբունքով տեղադրված քաղաքական քարոզչության համար նախատեսված տախտակները:
Ամեն դեպքում, իմ կարծիքով, դաշինքն ու կուսակցությունը չեն կարող նույն անվան լինել: ՀԱԿ կուսակցությունն էլ օրեր առաջ հայտարարություն տարածեց, թե իրենց անունը ՀԱԿ է, կրճատ տարբերակը՝ Կոնգրես: Չի կարող, որ անունը նույնը լինի: Քննարկման հարց է սա: Եթե կուսակցությունը վերցրել է դաշինքի անունը, պետք է քննարկում լինի՝ խառնաշփոթ է ստեղծվել:
Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանի հրամանով՝ ապրիլի 16-ից արգելվել կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթեպալարային տուփերի և միջադիրների ներմուծումը Հայաստան:
168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ իրենք առնչություն չունեն այդ հայտարարության հետ, ու տեղյակ չէ, թե ովքեր են դրա հեղինակները:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատրաստվում է պաշտոնանկ անել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանին, ինչպես նաև` ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Կարեն Բաբակեխյանին, ով, ի դեպ, Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի բարեկամն է:
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից ապրիլի 14-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայություն:
Ապա Մելիային ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Մադրիդի «Ռեալի» նախկին մարզական տնօրեն Խորխե Վալդանոն խոսել է «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին։
Նախագահը նշել է, թե ուրախ է Հայաստանի համար շատ կարևոր իրադարձության՝ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության մեկնարկի նախաշեմին հանդիպելու պարոն Յագլանդին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին գրանցված ևս մեկ թեկնածուի ինքնաբացարկի դիմում