Քաղաքական ոլորտում դրեսկոդի հետ կապված կան սահմանափակումներ: Բնականաբար, ակտուալ է դասական հագուստը: Մեր երկրում, հատկապես` տղամարդկանց շրջանում, առաջին խնդիրը ոչ թե հագուստն է, այլ՝ առողջ ապրելակերպի բացակայությունը, մարմնի ոչ սպորտային, սխալ կառուցվածքը:
Լևոն Արոնյանը ապրիլի 21-ից մինչեւ մայիսի 1-ը կմասնակցի Փարիզում և Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարին:
Մասաչուսեթսի համալսարանի գիտաշխատողները հայտնաբերել են, որ ԶԼՄ-ների կողմից մեծ ուշադրության արժանացած՝ Կարմեն Ռեյնհարթի և Քեննեթ Ռոգոֆֆի եզրակացությունները հիմնված են թվաբանական սխալի վրա։
Մենք ունենք ուժեղ մաթեմատիկական-վերլուծական հիմք, որը մեկ օրում չի ստեղծվում: Այսինքն՝ խոսքն այդ «շկոլա» ասվածի, գիտական ժառանգության մասին է: Մենք մեծ անհատականություններ ենք ունեցել վերջին 20-50 տարիների ընթացքում, ինչը բավականին մեծ արժեք ունի:
Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին: Կողմերը քննարկել են երկու երկրների փոխգործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է տարբեր ոլորտներում համագործակցության ակտիվացումը և համատեղ ծրագրերի իրականացումը:
Գյումրու երբեմնի հզոր արտադրական միավորումներից մեկի՝ «Լենտեքստիլի» այժմ կիսաքանդ մի հանրակացարանի առաջին հարկում երկրաշարժից հետո ժամանակավորապես ապաստանել է աղետից անօթևան, 1-ին կարգի հաշմանդամ Աստղիկ Աղեկյանն իր տղայի, հարսի և երեք մանկահասակ թոռների հետ:
Այդ անձը պետք է հեռացվեր այդ համակարգից, գոնե միառժամանակ: Հիմա, եթե Վլադիմիր Գասպարյանը՝ մեր հարգելի գեներալը, գտել է, որ այդ անձն այդ տարիներից մինչև հիմա փոփոխվել է, դա իր պատասխանատվության հարցն է լինելու, որովհետև ես այն ժամանակ պնդում էի, որ ոչ միայն դաժան վերաբերմունք է եղել, այլև հետագայում՝ շատ անարժան պահվածք:
Մենք մեծ հույսեր ենք կապում այս նախագահության հետ: Այն համընկնում է ԵԽ-ում իրականացվող բարեփոխումների և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային միանալու ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ենթադատյա դառնալու վերաբերյալ Եվրամիության հետ տարվող բանակցությունների հետ:
Նոր ստեղծված ծրագրի միջոցով հաշմանդամություն ունեցող մարդիկ, ովքեր չեն կարողանում համակարգչի ստեղնաշարից օգտել, կամ, օրինակ՝ տեսողության հետ խնդիրներ ունեն, կարող են ծրագրի միջոցով երկխոսություն ծավալել մեկ այլ անհատի հետ:
ԱԺ փոխնախագահը հորդորել է չեխ գործընկերներին հավասարակշռված մոտեցում ցուցաբերել տարածաշրջանային խնդիրներին՝ նշելով, որ Չեխիայի խորհրդարանի կոմիտեներից մեկի՝ Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ ընդունած բանաձևը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև չի բխում խաղաղ բանակցությունների շահերից:
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վստահ է, որ «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի ձեռքբերումը նրան հնարավորություն կտա պահպանելու իր պաշտոնը։
ՌԴ Պետդումայի շուրջ 30 պատգամավորներ ամուսնալուծվել են իրենց կանանցից՝ եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնելուց երկու ամիս առաջ։ Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով խորհրդարանում իր աղբյուրները։
Դերենիկ Դումանյանը հավաստիացրեց, թե չգիտի՝ արդյոք հավաստի՞ են լուրերը, թե ինքը շարունակելու է պաշտոնավարել ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում, և հորդորեց. «Դուք ճշտեք»:
Ապրիլի 18-ին, ժամը 21.39-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նոր-Արեշ 11 փողոցի թիվ 48/1 տան բնակիչը փորձում է ինքնասպան լինել:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ֆ.Գրիգորյանին, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Այն, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանն արեց 2 տարվա մեջ` 2008-2010թ., մարդկանց ծովը բերելով ճահճին և ժողովրդական շարժումը սպառելով, Րաֆֆին, փաստորեն, արեց 2 ամսվա մեջ:
«Ժառանգություն», «Ժողովրդավարական հայրենիք», «Ժողովրդական ուղի» և մի քանի այլ կուսակցությունների միասնությամբ ստեղծված դաշինքի անդամները և համակիրները` «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ բարձրացան Կոմիտասի պողոտայով` ճանապարհին հանդիպելով ընտրողների հետ: Իսկ վերջում տեղի ունեցավ հանդիպոմ Պրահայի այգում:
Նախկինում դատվածություն չունեցող Մհեր Ս.-ին և Վազգեն Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 23.11.2013թ. Սիսիան քաղաքում գտնվելով ոչ սթափ վիճակում, հաց ուտելու համար վիճաբանել են խոհարար Գարեգին Մ.-ի հետ, բռնություն գործադրել նրա նկատմամբ և շուրջ 15 րոպե տվել սեռական բնույթի հայհոյանքներ, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել ճաշարանի հաճախորդների և աշխատակիցների նկատմամբ:
Քիչ առաջ ավարտված ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ մյուս նախարարների հետ կապված հարցեր՝ բացառությամբ ՊՆ-ի և ԱԳՆ-ի, նիստի ժամանակ չեն քննարկվել:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի ժամանակ ներկայացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի թեկնածությունը այդ պաշտոնի համար։ Խորհրդի նիստում միաձայն որոշվել է և ՀՀԿ-ն երաշխավորել է, որպեսզի ՀՀ վարչապետի պաշտոնում ներկայացվի Տիգրան Սարգսյանը:
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի հարսնացու Իրինա Շեյքը խղճացել է իր ընտրյալի գլխավոր մրցակցին։ վերջերս Շեյքը ժամանել էր Աթենք, որտեղ մասնակցել էր МТV-ի կազմակերպած շոուին։
Այսօր Երևանի Արաբկիր վարչական շրջանում «Բարև, Երևան» դաշինքը, Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում իր հերթական հանդիպումն անցկացրեց ընտրողների հետ:
2013թ. ապրիլի 18-ին Երևանում սկսվեց ՀՀ-ԵՄ առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի հերթական` տասներկուերորդ նիստի աշխատանքը:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարունը:
Ապրիլի 18-ին, ժամը 18.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում այրվում է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա:
Կաննի միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Թիերի Ֆրեմոն այսօր հրապարակեց այն 19 ֆիլմերը, որոնք տեղ են գտել Կաննի 66-րդ փառատոնի մրցութային ծրագրում:
Ապրիլի 17-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները բերման են ենթարկել 1959 թ. ծնված Սիլվա Օ.-ին, որը 1998 թ. օգոստոսի 10-ից ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով:
Այս պահին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ընթանում է ՀՀԿ գործադիր մարմնի ու խորհրդի նիստը:
Քաղաքացիական ոչ բռնի շարժումների հիմքում ընկած այս գաղափարներն էր արծարծում Չիլիի՝ ոչ բռնի քայլերի միջոցով անհողդողդ թվացող բռնատիրական վարչակարգի թուլացման եւ փոխարինման փորձառության մասին պատմող վավերագրական կինոնկարը, որը ցուցադրվեց միջոցառման ընթացքում՝ դառնալով քննարկման կիզակետը:
Այս պահին արդեն որոշում ունենք մասնակցության: Մասնակցելու ենք և մեր մոտեցումները ներկայացնելու ենք: