Բաժիններ՝

Միխեիլ Սաակաշվիլիի դեմ մահափո՞րձ է պատրաստվում

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Կովկասի ժողովուրդների համադաշնության նախագահ Զաալ Կասրելիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ մահափորձ է պատրաստվում.

«Մի քանի օր առաջ Թուրքիայում տեղի ունեցավ ամոթալի միջադեպ, երբ հեծանիվով երթևեկող Սաակաշվիլին բախվեց բեռնատարի հետ: Դրանից հետո լուրեր տարածվեցին, թե Սաակաշվիլին գտնվել է անսթափ վիճակում, ինչպես նաև, որ այդ բախումը կազմակերպված է եղել:

Մենք չենք պատրաստվում հետաքննել տվյալ միջադեպը, սակայն Վրաստանի կառավարությանն ու ընդդիմությանը զգուշացնում ենք այն մասին, որ մահափորձ է պատրաստվում Սաակաշվիլիի դեմ: Մեզ հայտնի չէ, թե երբ, որտեղ և ինչպես կիրականացվի դա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս