Թուրքիան մայիսին կմարի ԱՄՀ-ին ունեցած պարտքը. Էրդողան
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ 2013 թվականի մայիսին Թուրքիան կմարի Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) ունեցած իր պարտքը: Այս մասին Թուրքիայի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
Վերջինիս խոսքերով՝ Թուրքիան ներկայումս ԱՄՀ-ին պարտք է 6.1 միլիարդ դոլար: Նա հիշեցրել է, որ երբ իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) 2002 թվականի նոյեմբերին Թուրքիայում եկավ իշխանության գլուխ, ԱՄՀ-ին Թուրքիայի պարտքը կազմում էր 23.5 միլիարդ դոլար:
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան իրականացնում է տնտեսական բարեփոխումներ և պատրաստվում է այդ քաղաքականությունը շարունակել նաև հետագայում: