Բաժիններ՝

Սեուլը մերժել է Փհենյանի վերջնագիրը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի իշխանություններն այսօր մերժել են ԿԺԴՀ-ի վերջնագիրը, որում վերջինս պահանջում էր ներողություն խնդրել Փհենյանի դեմ իրականացրած «թշնամական բոլոր գործողությունների» համար:

Փհենյանը դա ներկայացրել էր երեկ՝ ընդգծելով, որ հյուսիսկորեական կողմի պատասխան միջոցները կձեռնարկվեն առանց նախազգուշացման, եթե Սեուլը ձեռնարկի այնպիսի գործողությունները, որոնք կվիրավորեն ԿԺԴՀ-ի բարձր արժանապատվությունը:

Փհենյանի վերջնագրի մերժման մասին հայտարարել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Կիմ Մին Սոկը. «Դա ցավալի է, որ Հյուսիսը մեր ԶԼՄ-ների հրապարակումներն օգտագործում է մեզ սպառնալիքներ հասցեագրելու համար: Հարավային Կորեան պատրաստ է կոշտ պատասխան տալ ԿԺԴՀ-ի կողմից յուրաքանչյուր սադրանքին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930