Վ. Ղուկասյանի «Լադա-Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ՝ նստելատեղի կողքին հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող, առանց գործարանային համարի և պահունակի «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ և չպարզված տեսակի ատրճանակ` պահունակով, լիցքավորված 3 հատ 6,35 մմ տրամաչափի փամփուշտներով:
Մեր թշնամիները ձգտում են կործանարար պատերազմներ սանձազերծել տարածաշրջանում՝ խանգարելու համար տարածաշրջանային ուժերի զարգացմանը:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի 4 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 2.5 միավորով գլխավորում են 4 շախմատիստներ, որոնց թվում է նաև Լևոն Արոնյանը։
Թումանյան-Ալավերդի ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այն ստացել է Büyükada (թարգմանաբար՝ Մեծ կղզի) անվանումը:
«ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրերս տհաճ իրավիճակում է հայտնվել։ Նա պարզել է, որ ԲՀԿ-ի կողմից «վերաբերմունքի արժանի» մարդկանց համար նախապատրաստված ընտրացուցակներում բազմաթիվ «մեռյալ հոգիներ» կան»։
Ապրիլի 25-ից 29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան` 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 26-ից 29-ը կբարձրանա 7-9 աստիճանով:
Հարցախույզն անցկացվել է 5 մայրցամաքների 24 երկրներում՝ 9-30 տարեկանների շրջանում:
Այս մասին հայտնել են Ստրասբուրգում եղած դիվանագիտական աղբյուրները:
«Նախօրեին հիվանդանոցում մահացած Շեկոն, ըստ գյումրեցիների, պատգամավոր Մարտուն Գրիգորյանի աջ ձեռքն էր, Գրիգորյան ընտանիքի ամենամերձավոր անձանցից մեկը և նրա սպանությունը չի ներվելու։ Ու քանի որ Մարտուն Գրիգորյանը 2 օր է հեռախոսազանգերին չի պատասխանում, կապ հաստատեցինք նրա գրասենյակի ղեկավար, խորհրդական և օգնական Աղասի Աբրահամյանի հետ»։
Թուրքական պատվիրակությունը Տնտեսական զարգացման նախարար Ջևդեթ Յըլմազի գլխավորությամբ վաղը եռօրյա այցով ժամանելու է Իրան:
Բրազիլիայի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Չիլիի ընտրանուն։
«Մինչ ընտրությունները Սերժ Սարգսյանը թե ԳՄ-ում, թե նեղ շրջանակում ասում էր, որ ավագանու ընտրությունները լինելու են շատ դժվարին»:
Երկու տարվա արյունահեղ հակամարտության հետևանքով Սիրիայի տնտեսական կորուստները կազմել են մոտ 25 միլիարդ եվրո:
Վահիդին հավելել է, որ Իրանի համար նշանակություն չունեն ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից արված սպառնալիքները, որոնք ի ցույց են դնում այդ երկրների ագրեսիվությունը:
«Ոստիկանության համար ճակատագրական նշանակություն ունեցող պահերին նա ոչ թե ոստիկանության ղեկավարության կողքին է եղել, այլ ՀՀ պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ)»:
Միջադեպը գրանցվել է Բաքվի մոտ ընկած զորամասերից մեկում:
Սիրիացի ընդդիմադիրներին հատուկ վրդովմունք էր պատճառել Բրահիմիի՝ ոչ վաղ անցյալում պատրաստած զեկույցը, որում նա ընդգծել էր, որ Սիրիայում ապստամբների կողմում մարտնչում են հազարավոր օտար վարձկաններ:
««Տուրբոն» (Աշոտ Պապայանը) և «տուրբոյատիպ» մնացած խաժամուժը վատ են զգում, երբ իրենց գործունեությունը հրապարակային է դառնում՝ հավանաբար, հոգու խորքում ամաչում են, թե ինչպես են վաստակում իրենց «հացի փողը»»:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտությունը (1։4)։
Օբամայի հայտարարությունը հանդիսանում է հարցին հայկական տեսակետին աջակցություն:
168.am-ը ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանից հետաքրքրվեց՝ արդյոք այժմ էլ կա՞ն տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութի (ԲՑԺ) հետևանքով հետպատվաստումային ռեակցիայով երեխաներ:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թարմացրել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքի նախընտրական ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը»:
««Արմավիայի» սնանկ հայտարարվելուց հետո, այսինքն՝ այս ամսվա ընթացքում, փակվեց նաև «ՎՏԲ-Հայաստան» բանկի Տաշիրի տարածաշրջանի մասնաճյուղը»:
«Ըստ տեղեկությունների՝ այցը կազմակերպում է Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը: Իդեպ, Երևանում են արդեն Չարլզի արարողակարգի աշխատակիցները»:
««Համապատասխան» մարմինները մոնիտորինգ են արել և իշխանություններին զեկուցել, որ այս պահի դրությամբ ոչ մի կուսակցության, ընդհուպ ՀՀԿ-ի վիճակը լավ չէ քաղաքում, և հաղթանակի մեծ շանսեր որևէ կուսակցություն չունի»:
«Երևանի նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հրամանով ծառայողական քննության է սկսվել, որի ընթացքում պետք է ուսումնասիրվի ոստիկանի անգործության պատճառը»:
«Անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ի կողմից ընդունված «Շրջանառության հարկի մասին» օրենքը մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար դարձել է իսկական գլխացավանք»:
«Հիմա Հայաստանն ինքը դատարկվում է, լրացուցիչ հողերն ի՞նչ ենք անում: Խնդրեմ՝ ազատագրված տարածքները դատարկ են, շրջաններն ու գյուղերը դատարկվում են»:
«Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը որոշել է ազատվել համակարգի գործարարությամբ կամ հովանավորչությամբ զբաղվող ոստիկաններից»: