Բաժիններ՝

Բռնություն և ծառայողական քննություն. մամուլ

«Ապրիլի 23-ին Նոր Նորքում Հանրապետական կուսակցության քարոզարշավի ժամանակ բռնություն է գործադրվել «ilur.am» կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ: Նրան արգելել են նկարահանում կատարել, քաշքշել և խլել տեսախցիկը։ Ավելի ուշ պարզվել է, որ լրագրողին բռնության ենթարկողը Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, ավագանու թեկնածու Աշոտ Պապայանն է, որը հայտնի է «Տուրբո» մականվամբ։ Իսկ միջադեպը տեղի է ունեցել ոստիկանների աչքի առաջ:

Նշենք, որ «ilur.am» կայքը հրապարակել է դեպքի վայրում գտնվող մի ոստիկանի լուսանկար, ով այդ պահին տեսնելով միջադեպը՝ որևէ կերպ չի միջամտել։ Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հրամանով ծառայողական քննության է սկսվել, որի ընթացքում պետք է ուսումնասիրվի ոստիկանի անգործության պատճառը»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս