
Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Չարլզը կայցելի Հայաստան. մամուլ

«Երեկ հայտնի դարձավ, որ մայիսի վերջին Հայաստան կժամանի Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Չարլզը: Վերջինս հանդիպումներ կանցկացնի Հայաստանի ղեկավարության հետ, կայցելի Հայաստանի գեղատեսիլ վայրեր:
Ըստ տեղեկությունների՝ այցը կազմակերպում է Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը: Իդեպ, Երևանում են արդեն Չարլզի արարողակարգի աշխատակիցները»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը: