
Ստուգումներ՝ ոստիկանությունում. մամուլ

««Ժամանակի» հավաստի տեղեկություններով՝ երեկ ոստիկանությունում սկսվել են համատարած ստուգումներ՝ պարզելու, թե համակարգում ով է զբաղվում բիզնեսով՝ իր կամ ընտանիքի որևէ անդամի անվամբ»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը որոշել է ազատվել համակարգի գործարարությամբ կամ հովանավորչությամբ զբաղվող ոստիկաններից»: