Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյանը պատրաստավում է պոշտոնանկ անել Սաշիկ Աֆյանին. մամուլ

«ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր (Սաշիկ) Աֆյանին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատրաստվում է պաշտոնանկ անել։ Պատճառը, ըստ «ժողովուրդի» տեղեկությունների, այն է եղել, որ նա Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության օրը՝ ապրիլի 9-ին, Բաղրամյան պողոտայում ծավալված իրադարձությունների ժամանակ հանդես է եկել դիտորդի դերում։

Ոստիկանության համար ճակատագրական նշանակություն ունեցող պահերին նա ոչ թե ոստիկանության ղեկավարության կողքին է եղել, այլ ՀՀ պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ):

Այս պահվածքը դուր չի եկել Վլ. Գասպարյանին։ Ինչո՞ւ էիք զատվել Ձեր գործընկերներից. «Ժոդովուրդը» երեկ՝ ողջ օրվա ընթացքում, փորձեց այս հարցի պատասխանը ստանալ անձամբ Ս. Աֆյանից, սակայն չստացվեց։ Մեր հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները մնացին անպատասխան»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930