
«Հայաստանը դատարկվում է, տարածքները վերցնում եք, որ ի՞նչ անեք». մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Երեկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարցին՝ ի՞նչ տեղի ունեցավ, որ պայքարը հողերի պահանջատիրությունից փոխարինվեց Ցեղասպանության ճանաչման հարցի, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց.
«Չեմ կարող ասել, որ ճանաչումը բերելու է ավտոմատ հողերի վերադարձման: Հիմա Հայաստանն ինքը դատարկվում է, լրացուցիչ հողերն ի՞նչ ենք անում: Խնդրեմ՝ ազատագրված տարածքները դատարկ են, շրջաններն ու գյուղերը դատարկվում են, դուք տարածքները վերցնում եք, որ ի՞նչ անեք»»: