Իրանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Կորեական հակամարտությունում. Ահմադինեժադ

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պատրաստակամություն է հայտնել միջնորդ հանդիսանալ Կորեական հակամարտությունում և նվազեցնել տարածաշրջանում լարվածության էսկալացիան:

Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը՝ դիմելով Արևելյան Ասիայի երկրներին, այդ թվում նաև Չինաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային ու ԿԺԴՀ-ին.

«Ես՝ որպես ձեր ընկեր, ձեզ կոչ եմ անում խոհեմություն ցուցաբերել և խնդիրները լուծել այնպես, ինչպես որ եղել է նախկինում, այսինքն՝ դիվանագիտական բանակցությունների միջոցով:

Դուք չպետք է ցուցաբերեք հեռատեսություն, և Իրանը պատրաստ է հակամարտության կարգավորման գործընթացում հանդես գալ միջնորդի դեր, որը սադրել են տարածաշրջանի թշնամիները:

Մեր թշնամիները ձգտում են կործանարար պատերազմներ սանձազերծել տարածաշրջանում՝ խանգարելու համար տարածաշրջանային ուժերի զարգացմանը: Դուք չպետք է մարդկության թշնամիներին թույլ տաք ոչնչացնել ձեր պետությունները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930