Բաժիններ՝

ՀՀԿ երիտգվարդիան իրեն իրադրության տեր է զգում. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մինչ ընտրությունները Սերժ Սարգսյանը թե ԳՄ-ում, թե նեղ շրջանակում ասում էր, որ ավագանու ընտրությունները լինելու են շատ դժվարին: Այնպես որ, սկզբնական շրջանում նա հարկ էր համարում շաբաթվա մեջ 1-2 անգամ «վնեզապնի» այցելել ՀՀԿ շտաբ, հավաքել շտաբի ջահելներին` Աշոտյանին, Շարմազանովին, Տարոնին, «մաստեր-կլասներ» տալ, ինչն էլ իր հերթին շարժում էր այդ «կլասներին» չմասնակցող «քյարթ» ՀՀԿ-ականների նախանձը:

Սակայն վերջին շրջանում, երբ պարզ է դարձել, որ պայքարն այնքան էլ թեժ չէ, Սերժ Սարգսյանը դադարեցրել է այցերը ՀՀԿ. արդյունքում ՀՀԿ երիտգվարդիան իրեն իրադրության տեր է զգում, իսկ ծերերն անհամբեր սպասում են սրանց հերթական «պռավալին»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս