Բաժիններ՝

Պատասխան խաղում կարող ենք հետ բերել կորցրածը. Մոուրինյո

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտությունը (1։4)։

«Այսօր հաղթեց այն թիմը, որը մի գլուխ ավելի ուժեղ էր մրցակցից։ «Բորուսիան» թե՛ անհատապես, և թե՛ թիմային խաղով ավելի ուժեղ էր։ Նրանք յուրաքանչյուր առանձին դիմակայությունում հաղթում էին, ավելի ակտիվ էին մեզնից։ Երբ մրցակիցը պրեսինգի էր դիմում, անմիջապես կորցնում էինք գնդակը։

Դրանով հանդերձ, պետք է ասեմ, որ այսօր «Ռեալի» ֆուտբոլիստներն ամեն ինչ արեցին հաղթելու համար։ Պատասխան խաղում դեռ կարող ենք հետ բերել կորցրածը», – պորտուգալացի մասնագետի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930