Բաժիններ՝

Ադրբեջանցի զինծառայողը սպանել է ծառայակցին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակը կրել է հերթական կորուստը: Միջադեպը գրանցվել է Բաքվի մոտ ընկած զորամասերից մեկում:

18-ամյա զինծառայող Խայամ Ասիֆօղլու Բայրամովը դանակահարել է իր ծառայակից, 19-ամյա Քյամրան Ֆիրդովսիօղլու Մամեդովին, ով անմիջապես մահացել է: Սպանության շարժառիթներն անհայտ են:

Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս