Երևանում 2012թ. հուլիսին փոշու միջին ամսական խտությունը թույլատրելի սահմանը գերազանցել է 3.1 անգամ:
Օլիգարխները մենաշնորհներ են հաստատում տնտեսության մեջ, ՀԱԿ-ն էլ այդպիսի կարգավիճակ է ուզում ունենալ քաղաքական դաշտում: Իսկ ո՞րն է երաշխիքը, որ ՀԱԿ-ի այդ մտածողությունը չի գործելու նաև այն դեպքում, «եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպվի և ՀԱԿ-ը դառնա իշխանություն»:
Ուկրաինական մանկական փառատոնի գլխավոր մրցանակն առաջին անգամ լքել է կազմակերպիչ երկրի տարածքը։ Վոկալի մրցույթի գրան-պրիին արժանացել է Հայաստանը ներկայացնող 14-ամյա Պատրիցան։
ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում է այս շաբաթ քվեարկել Իրանի դեմ պատժամիջոցների խստացման օգտին՝ չնայած նրան, որ Իրանը պնդում է, որ միջուկային իր ծրագիրն ունի բացառապես խաղաղ բնույթ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ա. Գ. Վարդանյանի մոտից Տոլյատիի իրավապահները 21 հատ կեղծ 5000 ռուբլիանոց թղթադրամ են առգրավել։
Պարզվում է` քաղաքաշինության նորանշանակ նախարար Սամվել Թադևոսյանը սեր ունի ոսկյա զարդերի և գեղանկարների նկատմամբ: Նա 12 միլիոն դրամի գեղանկարների հավաքածու ունի, ինչպես նաև 30 միլիոն դրամի ադամանդե քարեր և ոսկյա զարդեր:
Ապրաքանիշերի մոտ 10%-ը (թվով 350) Հայաստանի կազմակերպությունների սեփականությունն են, իսկ 90%-ը (թվով 3350)՝ արտերկրյա կազմակերպությունների ապրանքանիշեր են:
Օդանավակայանի դռներից դուրս գալուն պես, որքան էլ զարմանալի է, ձեզ դիմավորում է հայ տաքսիստը, մտածում է` միգուցե մոլորվե՞լ եք: Նա առաջարկում է ձեզ իր օգնությունը և տեսնելով հասցեն` առաջարկում է շատ էժան՝ 40-50 եվրոյով տեղ հասցնել: Իսկ օդանավակայանից մինչև քաղաք ընդամենը 20 կիլոմետր է, ու դրա համար նա պահանջում է 50 եվրո:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալների՝ Հայաստանում ամենից բարձր վարձատրվում են հանքագործական արդյունաբերության և ֆինանսական ոլորտի աշխատակիցները։
Ավելի վաղ ընկերությունից տեղեկացրել էին, որ լրացուցիչ չվերթներ նախատեսվում է իրականացվել նաև օգոստոսի 8-ին, 15-ին, 22-ին և 29-ին: Չվերթները կիրականացվեն 108 տեղանոց «Բոինգ» օդանավով»:
«Ինձ չի հետաքրքրում ոչ միայն ՀԱԿ-ի,այլև որևէ քաղաքական ուժի գործունեությունը Հայաստանում, եթե այն կոչված չի հեղափոխություն իրականացնելու երկրում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը:
Ի թիվս ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Չինաստանի Կոմունիստական Կուսակցության առաջին քարտուղար Խու Ձինտաոի, համագումարին է փոխանցվել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գ. Ծառուկյանի ուղեր
«Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Արևիկ ճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1959թ. ծնված Անժելա Կաթունյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից հաստատեց լուրը` նշելով, որ աշխատակիցները հանդիպել են գերուն, խոսել նրա հետ:
Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալներն աճել են 47.4%-ով, իսկ կազմակերպությունների դեպքում՝ նվազել 14.8%-ով։
2012թ. ընթացքում աշխարհում սպանվել է 29 լրագրող: Այս մասին հայտնում է «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունն՝ ընդգծելով, որ սրանք այն լրագրողներն են, ովքեր սպանվել են իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու հետևանքով, և ոչ թե ուրիշ պատճառներով:
Անդրադառնալով Թուրքիայում մասնավորապես հայերի կողմից անշարժ գույքի ձեռքբերման արգելքին, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը իր հոդվածում նշում է, որ Հայաստանը պետք է հակազդի անշարժ գույքի ձեռքբերման նկատմամբ Թուրքիայի արգելքին:
Մենք՝ հայերս, երբեմն մեռելներին ավելի շատ ենք սիրում, քան կենդանի մարդկանց: Մեզ մոտ «Գնա մեռի՝ եգուր սիրեմ»` սկզբունքն է:
Հրանուշ Հակոբյանը նշել է, որ մոտակա 10 օրվա ընթացքում ուժի մեջ կմտնեն ՀՀ կառավարության կողմից ընդունված 2 կարևոր որոշումներ, որոնք ընդունվել են սիրիահայերի պահանջներին համապատասխան:
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին կարծում է, որ համակարգի փոփոխումը կհանգեցնի առավել արդյունավետ ղեկավարման: Իսկ ահա Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Ռաֆսանջանին, ով ներկայումս գլխավորում է Նպատակահարմարության խորհուրդը, հանդես է գալիս այդ գաղափարի դեմ:
Քաղաքի բնակչությանը զգուշացվել է օգտագործել եռացված կամ շշալցված ջուր:
Կապանի բնակչությունը մտահոգված է Կապան քաղաք մատակարարվող խմելու ջրի որակի առիթով: Խնդիրը կայանում է նրանում, որ Կապանի տարածաշրջանի, Նոր Աստղաբերդ համայնքի վարչական տարածքում գտնվող ջրհավաք ավազանի տարածքում, որտեղից մատակարարվում է Կապանի բնակչության մոտ 90% խմելու ջուրը, կատարվում են ոսկու հանքավայրի որոնողական աշխատանքներ, որը իրականացնում է «ԲԱՄՕ Մետալ» ՍՊ ընկերությունը
Այս քրգործի շրջանակներում ԴՆԹ-ի թեստեր էին անցել ավելի քան 200՝ նախկինում դատված տղամարդիկ:
Բնակիչների շրջանում տարածված խոսակցությունների համաձայն՝ ծննդատան շենքը գնել են Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Երևանում բնակվող ԱՄՆ քաղաքացի Ալեքս-Էմիլ Միրզայանսին ուղարկված ծանրոցի նախնական զննման ժամանակ ՊԵԿ աշխատակիցները գետնանուշի յուղի միջից հայտնաբերել են 24 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։
Ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչներ` 1971 թ. ծնված Սամվել Դավթյանին, 1970 թ. ծնված Եղիշ Անտոնյանին և 1977 թ. ծնված Գևորգ Ռաֆայելյանին:
Ժողովուրդը գիտի իմ ամբողջ գործունեությունը: Ում որտեղ նշանակում են, սեփականաշնորհում է ինչ-որ բան: Իսկ ես նման բան արե՞լ եմ, որևէ բան թալանե՞լ եմ… Իմ ամբողջ գործունեությունը գիտի ժողովուրդը: Ես միշտ ասել եմ՝ ինչ կա՝ պատկանում է ժողովրդին: Ընտրություններին ընդառաջ չեմ ուզում խոսել շատ հարցերի մասին, որովհետև, եթե խոսեմ, ապա շատ բաներ պետք է ասեմ…
Ուկրաինայի Վերին Ռադայի պատգամավոր Նվեր Մխիթարյանը, ով ցուցակում զբաղեցրել է 32 – րդ տեղը և Օդեսայի մարզային խորհրդի պատգամավոր, Ուկրաինայի հայերի միություն նախագահ Վալերի Շատվորյանը, ով հայտնվել է 67-րդ տեղում:
Հայաստանի արդյունաբերության ոլորտում այս տարվա առաջին կիսամյակում ռեկորդային աճ է արձանագրել տրակտորների արտադրությունը։ Հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 103 տրակտոր։ Մինչդեռ նախորդ տարվա առաջին կիսամյակում արտադրվել է ընդամենը 1 տրակտոր։
Ճնշումներ օգտագործում են աշխարհի բոլոր հզորները` փորձելով լուծել իրենց խնդիրները, և այդ տեսակետից կան բաժանումներ: ՌԴ-ն շատ առումներով` իր իշխանությամբ, քաղաքական էլիտայով և այլն, գտնվում է արևմտյան քաղաքակրթության դաշտում: Նա նույնպիսի քաղաքական նպատակներ է հետապնդում, պարզապես ուզում է իր առավելություններն ունենալ, որ իր փայն ավելի լինի: