Բաժիններ՝

Բնակչությունը կառուցում է, ընկերությունները՝ ոչ

Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալներն աճել են 47.4%-ով, իսկ կազմակերպությունների դեպքում՝ նվազել 14.8%-ով։
Կիսամյակի կտրվածքով՝ շինարարության ոլորտի 6.6% անկումը պայմանավորված է հենց կազմակերպությունների պասիվությամբ, քանի որ հանրապետությունում իրականացված շինարարության կեսը բաժին է ընկնում հենց նրանց։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման համաձայն, 2012թ. Հունվար- հունիսին Հայաստանում շինարարության ոլորտի արտադրանքի ծավալը կազմել է 130.7 մլրդ դրամ, որից 63.9 միլիարդն իրականացվել է կազմակերպությունների միջոցների հաշվին, 29.2 միլիարդը՝ բնակչության միջոցների, 10.2 միլիարդը՝ միջազգային վարկերի, 18.8 միլիարդը՝ պետական բյուջեի հաշվին։ Ի դեպ, պետբյուջեի հաշվին իրականացված շինարարության ծավալները նույնպես նվազել են 6.8%-ով։
Հաշվետու ժամանակաշրջանում ամենից մեծ ծավալով շինարարական աշխատանքներ իրականացվել են Երևանում՝ 58.9 միլիարդ, իսկ ամենից քիչ՝ Վայոց ձորի մարզում՝ 2.2 միլիարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031