Չինաստանը ամենաշատն է տուժելու Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներից
Չինաստանն այսօր զայրույթով է արձագանքել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի փորձերին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Օբաման տնտեսական նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթագազային ոլորտի և ֆինանսական առանձին ընկերությունների նկատմամբ:
Դրանք ուղղվելու են իրանական նավթամթերքի յուրաքանչյուր գնորդի կամ վճարումները խթանողի դեմ, որոնց թվում հայտնվել են իրանական ու չինական բանկերը: Իրանական նավթի խոշորագույն ներկրող Չինաստանը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները պետք է վերացվեն՝ ընդգծելով, որ այդօրինակ միջոցների ներդրումը կարող է վնասել Պեկինի ու Վաշինգտոնի միջև հարաբերություններին:
Այս ամենի հետ մեկտեղ, ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում է այս շաբաթ քվեարկել Իրանի դեմ պատժամիջոցների խստացման օգտին՝ չնայած նրան, որ Իրանը պնդում է, որ միջուկային իր ծրագիրն ունի բացառապես խաղաղ բնույթ: