
Կարմիր խաչը հանդիպել է ադրբեջանցի գերուն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները հուլիսի 31-ին այցելել են օրեր առաջ Հայաստանին հանձնված ադրբեջանցի զինվոր Ֆիրուզ Միրզա օղլու Ֆարաջևին:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, վկայակոչելով ԿԽՄԿ ադրբեջանական գրասենյակին, նրան է փոխանցվել հարազատներից մեկի նամակը, նրանից ստացվել է 2 նամակ:
ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից հաստատեց լուրը` նշելով, որ աշխատակիցները հանդիպել են գերուն, խոսել նրա հետ: