Բաժիններ՝

Մարիխուանա՝ գետնանուշի յուղի մեջ

Երևանում բնակվող ԱՄՆ քաղաքացի Ալեքս-Էմիլ Միրզայանսին ուղարկված ծանրոցի նախնական զննման ժամանակ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության վարչության աշխատակիցները օրերս գետնանուշի յուղի միջից հայտնաբերել են պոլիէթիլենային թաղանթի մեջ փաթեթավորված 24 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց: Այդ մասին տեղեկացնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից:

Բագրատաշենի մաքսակետում ևս կանխվել է մաքսանենգության դեպք. զննության է ենթարկվել KAMAZ մակնիշի ավտոմեքենան, որն Իրանից Մեղրիի մաքսակետով տարանցիկ փոխադրել է վրացական ընկերությանը պատկանող 8.5 տոննա ընդհանուր քաշով բեռը: Այստեղ էլ պարզվել է, որ Այնթապ գյուղի տարածքում բեռնատարի փականն առանց մաքսային ապահովման միջոցները վնասելու բացվել է և եղած բեռը, մասնավորապես` զուգագուլպաներ և ռետինե արտադրանք, փոխարինվել է նույն քաշի այլ ապրանքով: Նման մեկ այլ դեպք էլ բացահայտվել է Բավրայի մաքսակետում, երբ Վրաստանի քաղաքացի Մոռալիշվիլին փորձել է հայտարարագրված մոտ 5 տոննա գազարի անվան տակ Հայաստանից Վրաստան արտահանել մոտ 10 տոննա խաղող` պատճառաբանելով, որ Վրաստանում արգելված է խաղողի ներկրումը:

Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից մաքսային կանոնների խախտման մեկ այլ դեպք էլ օրերս է կանխվել. «Ֆիրմա Նյու» մաքսային հսկողության տարածքում արտաքին տեսողական զննման է ենթարկվել քաղաքացի Սասուն Կոծինյանի կողմից ՀՀ ներմուծված բեռը տեղափոխող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ ակնհայտ տարբերություն կա հայտարարագրված և առկա բեռի քաշի միջև:

Կոծինյանն ասել է, որ Բագրատաշենի մաքսակետում բեռը ստուգելուց և կապարակնքելուց հետո մինչև մաքսային պահեստ մտնելը, առանց մաքսային ապահովման միջոցները վնասելու, չհայտարարագրված ապրանքի մի մասը` 640 կգ ընդհանուր քաշով հագուստ և կենցաղային ապրանքներ, նա բեռնաթափել է Աբովյան քաղաքի իր ավտոտնակում` մաքսային վճարներից խուսափելու նպատակով:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս