Որքա՞ն գումարով կմեկնես Վիեննա (լուսանկարներ)

Հատկապես վերջին տարիներին հայերն առավել հաճախ են իրենց հանգիստն անցկացնում արտերկրում: Իհարկե, որպես կանոն, հիմնականում մեկնում են կամ Քոբուլեթի, կամ Անթալիա՝ կախված իրենց դրամապանակի պարունակությունից: Շատերն էլ մեկնում են եվրոպական երկրներ: Օրինակ` Վիեննա:

Եթե մեկնում են տուրիստական գործակալության միջոցով, ապա ավիատոմսի ծախսն իր մեջ ներառում է բոլոր կողմնակի ծախսերը՝ վիզայի համար վճարը, բժշկական ապահովագրությունը, Վիեննայում կազմակերպվող զբոսանքի համար նախատեսված վճարը, ճանապարհածախսը և կացարանը՝ կամ պանսիոնում, կամ հյուրանոցում (ներառյալ՝ նախաճաշը): Այս դեպքում հնարավոր է՝ ճանապարհորդը վճարի կլորիկ գումար՝ մոտ 2000 եվրո, որը, շատերի կարծիքով` արդարացված է: Ոմանք էլ ցանկանում են ճամփորդության մեկնել ինքնուրույն, առանց տուրիստական կազմակերպության:

Այս դեպքում տվյալ մարդը նախ՝ դեսպանատանը պետք է վճարի վիզայի համար նախատեսված գումարը` 60 եվրո, փորձի համեմատաբար զեղչված տոմս գտնել (Երևան-Վիեննա-Երևան)՝ ամենաէժանը՝ 150.000 դրամ կամ 300 եվրո, 10 օրվա համար վճարի մոտ 3500 դրամ (մոտ 8 եվրո) բժշկական ապահովագրության գումար, նախապես պետք է պատվիրի իր հյուրանոցային սենյակը (պասիվ սեզոնին` նվազագույնը` օրական 15-30 եվրո, ակտիվ սեզոնին` 30-80 եվրո), որպեսզի պատվերի թերթիկը ցույց տա դեսպանատանը և մեկնի:

Այսպիսով, մինչև մեկնելը ճանապարհորդն արդեն իսկ ծախսում է 368 եվրո: «Զվարթնոց» օդանավակայանում ճամպրուկը փաթեթավորելու համար մեկնողը պարտավոր է վճարել 2000 դրամ (4 եվրո` մեկ ճամպրուկի համար): «Զվարթնոցի» սպասասրահում սուրճ ես խմում` թռիչքին սպասելիս. ծախսում ես ևս հինգ հազար դրամ կամ 10 եվրոյի կարգի գումար: Ի վերջո, մեկնում ես:

Կարդացեք նաև

Վիեննայի Շվեխատ միջազգային օդանավակայանը իր դռներն է բացում ձեր առջև: Օդանավակայանի դռներից դուրս գալուն պես, որքան էլ զարմանալի է, ձեզ դիմավորում է հայ տաքսիստը, մտածում է` միգուցե մոլորվե՞լ եք: Նա առաջարկում է ձեզ իր օգնությունը և տեսնելով հասցեն` առաջարկում է շատ էժան՝ 40-50 եվրոյով տեղ հասցնել:

Իսկ օդանավակայանից մինչև քաղաք ընդամենը 20 կիլոմետր է, ու դրա համար նա պահանջում է 50 եվրո: Այդպիսով, մինչ Վիեննա հասնելը ծախսած մոտ 386 եվրոյին գումարենք ևս 50 եվրո, ստացվում է 436 եվրո: Համարեք, որ գտել եք օրական 40 եվրո վարձավճարով հյուրանոցային սենյակ: Եթե ձեր հանգիստը նախատեսել եք յոթ օրով, ապա ձեր գրպանում պետք է ունենաք հավելյալ 280 եվրո:Ստացվեց 716 եվրո:

Սնունդը այստեղ բավական թանկ է: Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկ հոգով արագ սննդի սպասարկման կետում մեկ բուրգերի, մեկ աղցանի և մեկ զովացուցիչ ըմպելիքի համար կծախսեք ավելի քան 18 եվրո: Դա էլ բազմապատկենք շաբաթվա օրերի քանակով՝ ստացվում է 126 եվրո: Այսպիսով, մեկ հոգին Վիեննայում ծախսում է 842 եվրո կամ 421.000 դրամ: Այսինքն ստացվում է, որ ամեն դեպքում Հայաստանում հանգիստը կազմակերպելն ավելի էժան է: Այս հարցի վերաբերյալ զրուցեցինք Վիեննայում հանգստացող հայերի հետ, ովքեր եկել էին տարբեր երկրներից, փորձեցինք հասկանալ` ինչո՞ւ է նրանց ընտրությունը կանգ առել այս քաղաքի վրա:

Կանադահայ Նաիրին մեզ պատմեց, որ եկել է Վիեննա իր ընկերուհու հետ հանգստանալու համար: Ընկերուհին էլ, ի դեպ, Հայաստանից է ժամանել Վիեննա: Հարցին, թե ինչո՞ւ են հենց Վիեննան ընտրել, Նաիրին 168.am-ի հետ զրույցում ասաց` «Ամերիկայում բան չկա անելու: Ըստ Նաիրիի` այնտեղ միայն աշխատում են ու փորձում վայելել, բայց դրա ժամանակն էլ չի լինում: «Անցյալ տարի մեկնեցինք ծով՝ Հունաստան, որտեղ շատ լավ անցավ, բայց ընդամենը մի շաբաթն ա հետաքրքիր, հետո ձանձրանում ես: Իսկ ստեղ հավես ա: Լիքը թատրոններ, համերգներ, խանութներ: Լիքը բան կա անելու»,- ասաց նա: Հարցին, թե արդյո՞ք թանկ չէ այստեղ հանգիստը` ի տարբերություն ԱՄՆ-ի, Նաիրին ժպտալով պատասխանեց. «Թանկը` թանկ ա, բայց դե ո՞նց կլինի՝ տեսնես ու չառնես: Մանավանդ, երբ 28 տարեկան ես ու ուզում ես ամեն ինչից ունենալ: Բացի այդ, էստեղ զեղչերն են շատ մեծ:»

Վիեննա գալու համար Նաիրին ծախել էր մոտ 1500 եվրո գումար, իսկ մի քանի օրվա մեջ արդեն հասցրել էր մոտ այդքան էլ ծախսել գնումների վրա:

Վիեննա-Երևան

Տեսանյութեր

Լրահոս