
Ո՞ւմ են վաճառել Կապանի ծննդատան շենքը

Կապանում արդեն մի քանի ամիս է՝ լուրեր են շրջանառվում այն մասին, որ մարզային իշխանությունները վաճառել են Կապանի ծննդատան շենքը:
Նշենք, որ ծննդատան շենքը գործում է, և գտնվում է անմխիթար պայմաններում: Իսկ ամիսներ առաջ սփյուռքահայ մի քանի ներդրողներ ցանկություն էին հայտնել ներդրումներ կատարել շենքի վերանորոգման աշխատանքներում, սակայն, սեփականատերն այդպես էլ չէր հայտնվել: Ներդրողները ստիպված հեռացել էին Կապանից: Բնակիչների շրջանում տարածված խոսակցությունների համաձայն՝ ծննդատան շենքը գնել են Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Առաջիկայում 168.am-ը կփորձի որոշ տեղեկություններ ստանալ Կապանի Անշարժ գույքի կադաստրից: