«Ռեգիոնների կուսակցության» համագումարին մասնակցում էին նաև ԲՀԿ անդամները

Հուլիսի 30-ին Ուկրաինայի իշխող «Ռեգիոնների կուսակցության»  համագումարին Հայաստանից մասնակցում էին ԲՀԿ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Ստեփան Մարգարյանը: ԲՀԿ պատվիրակները հանդիպումներ ունեցան Ուկրաինայի պետական Ռադայի և «Ռեգիոնների կուսակցության» գերագույն խորհրդի ղեկավարության հետ: Այս մասին տեղեկացնում է ԲՀԿ լրատվական ծառայությունը: Ի թիվս ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Չինաստանի Կոմունիստական Կուսակցության առաջին քարտուղար Խու Ձինտաոի, համագումարին է փոխանցվել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գ. Ծառուկյանի ուղերձը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031