Իշխանություններն ու ընդդիմությունը ստիպված կլինեն ցույց տալ իրենց իրական դեմքը

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում ՀԱԿ-ի չորս տարիների գործունեությունը, ասաց. «Ինձ չի հետաքրքրում ոչ միայն ՀԱԿ-ի,այլև որևէ քաղաքական ուժի գործունեությունը Հայաստանում, եթե այն կոչված չի հեղափոխություն իրականացնելու երկրում»:

Հարցին էլ, թե՝ ինչպե՞ս եք վերաբերում Եվրասիական միությանը ՀՀ-ի հնարավոր անդամակցության շուրջ վերջին շրջանում ակտիվացած քննարկումներին, Շանթ Հարությունյանը պատասխանեց. «Շատ լավ, քանի որ իշխանություններն ու ընդդիմությունը ստիպված կլինեն իրենց իրական դեմքը ցույց տալ:Կարծում եմ՝ դա լուրջ պրոբլեմների առաջ կկանգնացնի և’ իշխանությանը, և’ ընդդիմությանը, որն էլ իր հերթին կնպաստի Հայաստանում հեղափոխության հասունացմանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031