Բաժիններ՝

ՀՀ քաղաքացին Ռուսաստանում կեղծ փողեր է իրացրել

Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ա. Գ. Վարդանյանի մոտից Տոլյատիի իրավապահները 21 հատ կեղծ 5000 ռուբլիանոց թղթադրամ են առգրավել։
Ինչպես հաղորդում է tlttimes.ru կայքը, Վարդանյանը հայտնվել է Ոստիկանության ուշադրության կենտրոնում, երբ «Պելիկան» խանութների ցանցում 4 անգամ առևտուր է արել և վճարել կեղծ 5000-անոցներով։
55-ամյա Վարդանյանի տան խուզարկության արդյունքում պարզվել է, որ նա 19 կեղծ թղթադրամ պահել է բազկաթոռի մեջ, մեկը՝ գրպանում, ևս մեկ թղթադրամ տվել է որդուն՝ «գրպանի ծախսերի» համար։
Դրամանենգության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս