
Յանուկովիչի նախընտրական ցուցակում 2 հայ կա

Հունիսի 30-ին Ուկրաինայի «Ռեգիոնների կուսակցություն»-ն իր համագումարում պաշտոնապես հաստատել է 2012թ խորհրդարանական ընտրությունների իր թեկնածուներին:
Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, ցուցակի առաջին հարյուրակում կա Ուկրաինայի հայ համայնքի երկու ներկայացուցիչ` Ուկրաինայի Վերին Ռադայի պատգամավոր Նվեր Մխիթարյանը, ով ցուցակում զբաղեցրել է 32 – րդ տեղը և Օդեսայի մարզային խորհրդի պատգամավոր, Ուկրաինայի հայերի միություն նախագահ Վալերի Շատվորյանը, ով հայտնվել է 67-րդ տեղում: