Բաժիններ՝

Միլիարդատերը ստեղծել է «Քաղաքացիական պլատֆորմ»

Հուլիսի 19-ին Ռուսաստանի Արդարադատության նախարարությունը գրանցել է ռուս միլիարդատեր, նախկին «Արդար գործ» կուսակցության առաջնորդ Միխայիլ Պրոխորովի հիմնադրած նոր քաղաքական կուսակցությունը` «Քաղաքացիական պլատֆորմը»: Կուսակցության գրանցման մասին, սակայն, հայտնի է դարձել երեկ` հուլիսի 31-ին, Արդարադատության նախարարության կայքում տեղադրված հայտարարությունից հետո միայն: Նոր կուսակցության գործադիր կոմիտեի նախագահ է դարձել Ելենա Բուլավսկայան: Պրոխորովին պատկանող «Օնեկսիմ» խմբում հաստատել են, որ դա իսկապես գործարարի հիմնադրած կուսակցությունն է: «Քաղաքացիական պլատֆորմը» գրանցվել է այս տարվա ապրիլին ուժի մեջ մտած օրնեդսդրության ազատականացման մասին օրենքին համապատասխան: Ըստ այդմ, քաղաքական կուսակցության անդամների նվազագույն թվի պահանջը կտրուկ իջեցվել է` 40 հազարից հասնելով 500 անդամի: Ըստ դիտորդների, իրականում Պրոխորովը որոշել է օգտվել նոր օրենսդրական կանոններից ոչ թե լիարժեք կուսակցություն ստեղծելու, այլ տեխնիկական պլատֆորմ ձևավորելու համար: Դա նրան հնարավորություն կտա տարածաշրջանային և տեղական ընտրություններում առաջադրել ու պաշտպանել անկախ թեկնածուների: Նախատեսվում է, որ «Քաղաքացիական պլատֆորմին» կանդամագրվեն իրավաբաններ, տնտեսագետներ և այլ մասնագետներ, ովքեր կաջակցեն Պրոխորովի հովանավորությունը ստացած թեկնածուներին` գրանցման ընթացակարգն անցնելու և ձայների հավաքագրման ու հաշվման գործընթացին հետևելու հարցում: Ոչ ինքը` Պրոխորովը, ոչ նրա շրջապատի ճանաչված գործիչները մտադիր չեն անդամագրվել նորաստեղծ կուսակցությանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս