
Ամենագնահատվածը հանքագործներն են

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալների՝ Հայաստանում ամենից բարձր վարձատրվում են հանքագործական արդյունաբերության և ֆինանսական ոլորտի աշխատակիցները։
Նրանց միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է համապատասխանաբար 373,649 և 308,982 դրամ։ Աշխատավարձը բարձր է նաև տեղեկատվության և կապի ոլորտում (250,445 դրամ), էլեկտրականության և գազի մատակարարման համակարգում (155,861 դրամ) և շինարարության ոլորտում (140,619 դրամ)։
Ամենից ցածր աշխատավարձը վիճակագիրները ֆիքսել են մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտում՝ 66,181 դրամ։
ԱՎԾ տվյալներով՝ 2012թ. մայիս ամսվա դրությամբ ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձն, ըստ տնտեսության հատվածների և տնտեսական գործունեության տեսակների, կազմում է 120,617 դրամ: Այդ թվում, պետական համակարգում անվանական աշխատավարձը կազմում է 93,923 դրամ, իսկ ոչ պետականում՝ 151,538:
Կիսամյակի աշխատավարձն ամենից շատ աճել է հանքագործական արդյունաբերության ոլորտում՝ 63.4%-ով: