Ջրահեծանվից ընկած երեք հոգուն էլ փրկել են

Հուլիսի 31-ին, ժամը 18.41-ին ԱԻՆ ջրափրկարարական ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի «Մոթել» հանգստյան տան մոտակայքում` լողափից մոտ 200 մետր հեռավորության վրա, նկատել են շրջվող հեծանվանավակ, որից ջուրն են ընկել երեք քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչներ` 1971 թ. ծնված Սամվել Դավթյանին, 1970 թ. ծնված Եղիշ Անտոնյանին և 1977 թ. ծնված Գևորգ Ռաֆայելյանին:

Տուժածները բուժօգնության կարիք չեն զգացել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031