Անցումային շրջանում Սիրիայի ազատ բանակը պետք է կատարի Սիրիայի ներքին և արտաքին գործերի նախարարությունների գործառույթները:
Կոնգրեսի ծնունդը դրական գործոն էր երկրի համար, բայց մինչև 2011-ի գարունը, «երբ սկսվեց երկխոսության գործընթացը, ԲՀԿ-ի հետ եղբայրությունը և ԱԺ աճուրդ-ընտրություններին մասնակցությունը»։
«Ամեն ինչ անում ենք, որ չվաճառենք: Ես եմ պնդում, որ բանկում կատարեն ճիշտ հաշվարկ, վճարեմ, դուրս գամ»:
Մասնավորապես. 2012 թվականի օգոստոսի 3-ից գործարկվելու են նաև երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են հետևյալ խաչմերուկներում:
«Ոչ ոք, այդ թվում` Ազիզ Թամոյանը, իրավունք չունի ամուսնության հարմար տարիք սահմանել` պատճառաբանելով, թե դա դարերից եկած օրենք է: Ի հեճուկս Թամոյանի խոսքերի՝ կարող եմ ավելացնել, որ մենք`եզդիներս, նման օրենք չունենք»:
Հայաստանի Հանրապետության կառավարությունում մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2012 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։
Հանրային խորհուրդը կարծես ստանձնել է հանրային հարցերով նախագահի քարտուղարուհու դերը, որի գործառույթն է՝ նախապես մշակված խնդիրների մասին «մտահոգությունները» փոխանցել Սերժ Սարգսյանին: Այնպես որ, ավելի ազնիվ կլիներ այդ կառույցն անվանափոխել և դարձնել «Հանրային քարտուղարուհի»:
Այս մասին այսօր` հուլիսի 30-ին հրավիրված ասուլիսին ասել է ՀՅԴ մարզային կառույցի պատասխանատու Գեւորգ Ալեքյանը:
Արդեն գրեթե բոլոր ԶԼՄ-ները հասցրել են անդրադառնալ ՊԵԿ խոշոր հարկատուների ցանկին և նշել, որ խոշորագույն հարկատուն «ՀայՌուսգազարդն» է։ Սակայն ինչի՞ շնորհիվ է ընկերությունը զբաղեցնում առաջին տեղը, այդ մասին գրեթե չի խոսվում։
Սումիո Էդամուրան 1992թ-ից հավատարմագրվել է որպես Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի առաջին դեսպան (նստավայրը` Մոսկվա)` զգալի ներդրում ունենալով անկախ Հայաստանի հետ դիվանագիտական ու տնտեսական կապերի հաստատման և զարգացման գործում:
«Ո՞ւր է եկեղեցին, ո՞ւր են մտավորականները, քաղաքական-հասարակական գործիչները, լրագրողները: Սա ինչ պասիվ, կրավորական կեցվածք է, Ձեզ չի հուզո՞ւմ այդ ամենը, թե՞ ինչքան վատ, այնքան լավ, ինչքան ագրեսիա, սադրանք, այնքան պղտոր ջրում ձուկ որսալու հնարավորություն»:
Մասնագետների ջանքերով անսարքությունը վերացվել է, օդանավի անվտանգությունը վերականգնվել է, իսկ չվերթները կսկվեն իրականացվել բնականոն հունով: Ստեղծված իրավիճակի պատճառով օդանավակայանում այսօր կուտակումներ են եղել:
Հարկային դաշտից դուրս գործող սննդի և զվարճանքի վայրեր, չդրոշմավորված օղիներ:
Մայրաքաղաքը բաժանված է 40 հենակետային տեղամասի: Հենակետում ծառայություն են իրականացնում 7 համայնքային ոստիկան, որոնցից մեկը` անչափահասների գծով:
Երևան-Սևան մայրուղու սկզբնամասում ապօրինի գիշերային ակումբ են հայտնաբերել: Պարզվել է, որ անօրինական ձեռնարկատիրական գործունեությունն իրականացրել է Երևանի բնակիչ Էրվին Մելիքյանը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման և ջրամատակարարման վերականգնման աշխատանքների հետ կապված, հուլիսի 31-ին ժամը 10:00-24.:00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Հաղթանակ գյուղի 1, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 13, 14, 15, 16, 17, 18 փողոցների, Մերձավան գյուղի և Իսակով պողոտայի միջնամասում գտնվող` Հակակարկտային կայանի, Ավազի հանքի, Զին.մասի […]
Երևանում հունիսի 30-ից օգոստոսի 1-ը օրվա ընթացքում հնարավոր է կարճատև անձրև, տեղ-տեղ քամի 5-10մ/վ: Այս գիշեր +22+24, վաղը ցերեկը +32+34, երեկոյան՝ +27+29:
Կինը փորձել է գողանալ նաև գրասեղանին դրված բջջային հեռախոսը, սակայն տեսնելով իրեն՝ հեռախոսը հանձնել է և հեռացել` տանելով դրամապանակը:
Վերահսկող մարմինը կամ ռեեստրի օպերատորը վտանգավոր տեղեկատվությունը հանելուց ոչ ուշ քան 3 օրում «սև ցուցակից» պետք է հանի կայքը` սեփականատիրոջ դիմումի համաձայն, ինչպես նաև` դատարանի որոշմամբ:
2012 թվականի հուլիս ամսվա դրությամբ թվային կայաններին միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 83 տոկոսը, բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ, իսկ օպտիկամանրաթելային ցանցի երկարությունը գերազանցում է 2770 կմ:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանն այսօր 7 տարվա ազատազրկման դատապարտեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության «Դավթաշենի» տարածքային բաժնի արդեն նախկին պետ Սարգիս Հակոբյանին:
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության էջը գնում է հանգստի, իսկ հնարավոր է` նաև փակվի: Այս մասին լուրը տարածվել է այսօր նախաձեռնության ֆեյսբուքյան էջում: «
«Սիվիլիթասի» տարածած հաղորդագրության մեջ ասվում է, թե Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի պնդմամբ՝ բոլոր հիմքերը կան Վերաքննիչ դատարան դիմելու համար:
Ընտրություններից առաջ նժարի մի կողմում կարող է դրվել Հայաստանի շահը, մյուսում` իշխանության պահպանումը: Ռուսները դա շատ լավ գիտակցում են, և, բնականաբար, ինտենսիվորեն աշխատում են այդ ուղղությամբ:
Օգոստոսի 1-ին, ժամը 14:00-ին Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում բարեգործական համերգ է տեղի ունենալու, որից ստացված ամբողջ հասույթը տրամադրվելու է լեյկոզ հիվանդությամբ տառապող 22-ամյա Ադամյան Նելլիի բուժման ծախսերը հոգալուն:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հուլիսի 30-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել. Գնորդներն ու վաճառողները «ընդհանուր հայտարարի» չեն եկել։
Գյումրիի երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված 4270 ընտանիքներից բնակարաններ տրամադրվեցին 1040 ընտանիքի 2010 թ.-ին և 1781 ընտանիքի էլ ընթացիկ տարում:
«Եթե լրատվամիջոցն օգտագործում է որևէ հայտնի մարդու լուսանկարը, պետք է հաշվի առնի այդ մարդու վարքագիծը»,- «Փաստինֆոյի» թղթակցին ասել է «Արնի Քընսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանը: Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցների համար նորաձև է դարձել ֆեյսբուքում գրառված կարգավիճակներ կամ մեկնաբանություններ հրապարակելը: «Արնի Քընսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանի խոսքով՝ Ֆեյսբուքում գրված կարգավիճակը նույնն է, ինչ փողոցում […]
Ինչո՞ւ պետք է Շարժայի շեյխը գումար տա, որ Հայաստանում Հաղարծինի վանքը վերակառուցեն:
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 30.07.2012-05.08.2012թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների գները։