Նախարարությունում սիրիահայերի խնդիրներից շատերը դեռ ուսումնասիրվում են
ՀՀ սփյուռքի նախարարությունում երեկ կայացել է հերթական հանդիպումը Սիրիայից վերջին շրջանում ժամանած և երևանաբնակ սիրիահայերի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են սիրիահայերի վիճակը և նրանց կողմից բարձրացված հիմնախնդիրները:
ՀՀ սփյուռքի նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող գլխադասային նախարարությունը` ՀՀ սփյուռքի նախարարությունն է:
Ամիսներ առաջ նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ոչ միայն բազմակողմանի ուսումնասիրել է սիրիահայերի կողմից բարձրացված հիմնախնդիրները, այլ դասակարգել է դրանք և վերահասցեագրել պետական կառավարման այն մարմիններին, որոնց գործունեության ոլորտին դրանք առնչվել են:
Նախարարը, մասնավորապես, տեղեկացրել է, որ ստեղծված աշխատանքային խումբը օդանավակայանում դիմավորում է սիրիահայերին, բաժանում տեղեկատվական թերթոններ և օրվա ընթացքում ընդունում է այն սիրիահայերին, որոնք այցելում են ՀՀ սփյուռքի նախարարություն: Այցելուները, որոնց թիվը այս ամիսներին օրական անցնում է 10-ը, տարբեր խնդիրներով դիմում են նախարարություն:
Հրանուշ Հակոբյանը նշել է, որ մոտակա 10 օրվա ընթացքում ուժի մեջ կմտնեն ՀՀ կառավարության կողմից ընդունված 2 կարևոր որոշումներ, որոնք ընդունվել են սիրիահայերի պահանջներին համապատասխան: Ըստ այդմ՝ ՀՀ քաղաքացիություն ստացած սիրիահայերն առաջին անգամ անձնագիր կարող են ստանալ Սիրիայում գործող դիվանագիտական ներկայացուցչություններում` ՀՀ դեսպանատանը Դամասկոսում և ՀՀ գլխավոր հյուպատոսությունում` Հալեպում:
ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ սիրիահայերը վիզա կարող են ստանալ ոչ միայն ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում, այլև ՀՀ սահմանի վրա:
Անդրադառնալով հանրակրթության ոլորտում սիրիահայ երեխաների կրթության հնարավորությանը` տիկին Հակոբյանը ընդգծել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության առջև բարձրացվել են մի շարք հարցեր: Դրանցից առաջնայինը արևելահայերենի արագացված դասընթացների կազմակերպման խնդիրն է: Այսօր արդեն Շահումյանի անվան դպրոցում ՀՀ սփյուռքի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի ջանքերով մեկնարկել են արևելահայերենի դասընթացները:
Նախարարությունը միաժամանակ դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը քննարկելու և գտնելու հնարավորություններ սիրիահայերի ԲՈՒՀ-եր ընդունվելու հարցազրույցներն առավել պարզեցված կարգով անցկացնելու, ինչպես նաև հավասարեցնելու նրանց ուսման վարձավճարները ՀՀ քաղաքացիների ուսման վարձավճարներին:
Եվ այսօր արդեն կա համաձայնություն այն մասին, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը քայլեր է ձեռնարկելու նախապատրաստական ֆակուլտետների վարձավճարները հաշվարկել 50 տոկոսի չափով, իսկ ուսման վարձավճարների զեղչման հարցը քննարկել` ելնելով տվյալ անձի սոցիալական վիճակից:
Ինչպես արդեն հաղորդվել է հնարավորության սահմաններում առաջնահերթության կարգով ուսանողական հանրակացարաններում տեղեր կտրամադրվի սիրիահայ ուսանողներին:
Նախարարը նշել է, որ ՀՀ առողջապահական նախարարությունը լուծում է առողջական խնդիրներ ունեցող սիրիահայերի բժշկական օգնության և սպասարկման հարցերը:
Ըստ ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության տվյալների՝ մինչև այսօր նրանց է դիմել մոտ 30 ընտանիք, որոնք ապահովվել են համապատասխան կացարաններով:
Նախարարը ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարությունը նպատակահարմար է գտնում համագործակցելով մասնավոր հատվածի հետ կազմակերպել հավելյալ չվերթներ Սիրիա` երեխաներ տեղափոխելու և նրանց ամառային հանգիստը Հայաստանում կազմակերպելու համար:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դիվանագիտական ծառայությունների և ներկայացուցչությունների, իսկ ՀՀ սփյուռքի նախարարությունը համահայկական կառույցների միջոցով փորձում են կազմակերպել երեխաների ընտրության և տեղափոխման հարցերը:
ՀՀ սփյուռքի նախարարությունը շնորհակալություն է հայտնում հասարակական կազմակերպություններին, շարժումներին (Դատական փորձագետների և իրավագետների ասոցիացիա, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն, Սիրիահայերի աջակցման գրասենյակ, «Հայազն», «Հայրենադարձության և սիրիահայության աջակցության» խումբ և «Հայրենադարձ ընտանիքներին աջակցության» ֆեյսբուքյան խումբ), որոնք փորձում են համախմբվել և սիրիահայերին ցուցաբերել համապատասխան աջակցություն:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ գործող աշխատանքային խումբը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ.Զաքարյանի գլխավորությամբ, համագործակցում է խնդրո առարկայով մտահոգ բոլոր կառույցների, շարժումների հետ:
Արդեն նախարարություն են դիմել մի շարք գործարարներ, որոնք պատրաստ են աշխատատեղեր տրամադրել մեր հայրենակիցներին:
Ողջունելի է նաև այն անհատների առաջարկությունները, ովքեր պատրաստ են իրենց բնակարանները ժամանակավորապես տրամադրել մեր հայրենակիցներին, եթե դրա անհրաժեշտությունը լինի:
Հանդիպման ժամանակ գոհունակությամբ ընդգծվել է, որ Սիրիայում հայ համայնքը, նրա կազմակերպություններն ու կառույցները, հոգևոր առաջնորդները գործում են միասնաբար, իսկ համայնքի առաջ ծառացած խնդիրներին փորձում են տալ լուծումներ` համագործակցելով տեղի դիվանագիտական կառույցների և ՀՀ սփյուռքի նախարարության հետ:
Խորհրդակցության սիրիահայ մասնակիցները շեշտել են, որ ՀՀ-ում ամենուր սիրիահայերի նկատմամբ կա ջերմ վերաբերմունք, կարևորվել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատանքային խմբի գործունեությունն ու հույս հայտնվել, որ ցանկացած հարց ժամանակին կստանա իր լուծումը պետական համապատասխան կառույցների կողմից:
Նրանք նաև առաջարկել են, որ ՀՀ ԿԳՆ քննարկի դիպլոմների նույնականացման հետ կապված հարցերը:
Խորհրդակցության ընթացքում կարևորվել է նաև, որ հիմնախնդիրներին ճիշտ լուծում գտնելու նպատակով կազմակերպվում են քննարկումներ Հայաստանում գործող համահայկական կազմակերպությունների ներկայացուցիչների, մտավորականների և գիտնականների հետ:
Հանդիպմանը մասնակից սիրիահայերը մասնավորապես խնդրել են, որ լրատվամիջոցները զուսպ և զգուշավոր գտնվեն սիրիահայերի խնդիրները լուսաբանելիս, որովհետև ցանկացած տեղին չօգտագործված