Սամվել Սուվարյանը կալանքի տակ է մնացել 6 ամիս շարունակ, որի ընթացքում նրա կալանքի ժամկետը 4 անգամ երկարացվել է՝ պատճառաբանելով, որ գլխավոր դատախազությունը սպասում է Ուկրաինայի դատախազության կողմից տվյալ գործով քրեական նյութերին: Վեց ամիս հետո կալանավորին բաց են թողել քրեական նյութերի բացակայության պատճառով:
«Իրենք իրենց վաճառում են էն մարմնավաճառների պես: Դա արդեն սովորություն է դարձել իրանց մոտ, ես ցանկանում էի հանել երկիրն էդ վիճակից, ոչ ոք չգնահատեց: Ասում են տելեվիզր է տալիս, տալիս էի, որ հանեի էդ բոշա վիճակից, բայց ինձ ծաղրում էին, ասում էին Սևան է տանում: Բա տանում էի, որ մարդիկ զգային` ո՞րն է արժանապատիվ կյանքը, բայց իրենց հինգ հազար դրամ էին բաժանում, դա էր ամոթ»:
Football.ua հայտնի կայքը վերլուծել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում կայացած «Յուվենտուս» – «Շախտյոր» հանդիպումը (1։1)։ Ուկրաինական կայքն անդրադարձել է նաև այդ հանդիպման լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խաղին:
Ֆուտբոլից քիչ թե շատ հասկացող մեկի համար շատ լավ տեսանելի է այս պատկերը «դաշտում», այնպես որ` հունգարացի մեր գործընկերը ոչ ճիշտ մեկնաբանություն է արել. քայլը իրենցն է և Հունգարիան լավ կանի մտածի միջազգային նորմերով հանցագործին ետ պահանջելու մասին, և, այն մասին, թե ինչպես եղավ, որ Ադրբեջանը խաբեց իրեն:
«Հացի սրբությունը», «կիսած հացը չուրանալը» գոնե մեր հանրային գիտակցության մեջ, համընդհանուր արժեքային համակարգում զսպող, որոշակի բարոյական սահմանի նշանակություն ունեցող հասկացություններ են: Այսօր տեղի ունեցողը վկայում է, սակայն, որ այն մարդկանց համար, ովքեր ամենաշատն են կրկնում վերը նշված «սրբությունների» մասին, իրականում հացն ընդամենը ստամոքսային կատեգորիա է: Այնպես, ինչպես խաշը, խորովածը կամ «ատկատը»:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր թիմի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ ունեցած վեճի մասին:
Չեմպիոնների լիգայում այսօր կշարունակվի երկրորդ տուր։ Կհանդիպեն A-D խմբերի թիմերը։
«Իմ կարծիքով՝ քանի որ հանրապետականներն ավելի շատ են, մեծ կուսակցություն ա, եթե ճիշտը վերցնենք, Հանրապետական կուսակցության մեջ ավելի շատ երևի դատված կլինեն, քան «Բարգավաճից»: Եվ ինձ թվում է՝ «Բարգավաճից» ոչ մեկը դեռ չի դատվել, սա առաջին փաստն է ընդամենը, որ ուզում են իրենք ապացուցեն իրենց անմեղությունը: Մենք քաղաքական դաշտ չենք տանում, դրա խնդիրը չկա»:
Սուրեն Սուրենյանցի խոսքով, արդեն կան քաղաքական այն ուժերը, ում հետ ինքը պատրաստվում է համագործակցել, սակայն նպատակահարմար չի գտնում հրապարակել այդ քաղաքական ուժերի անունները: «Բոլորս էլ գիտենք, թե որոնք են դաշտում գործող լիբերալ կուսակցությունները: Քանի որ իրենց առայժմ այդ մասին չեմ ծանուցել, կոռեկտ չեմ համարում նրանց մասին խոսելը»,- ասաց Սուրենյանցը:
Չեմպիոնների լիգայի «Յուվենտուս» – «Շախտյոր» խաղից հետո այդ հանդիպման ամենաակտիվ խաղացողներից մեկը՝ «հանքափորների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ թուրինցիները ոչնչով աչքի չընկան, իսկ ուկրաինական թիմը կարող էր հաղթանակով վերադառնալ Ուկրաինա։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալվելիս ոչ-ոքի (1:1) խաղաց «Յուվենտուսի» հետ և վաստակած 4 միավորով ընթանում է E խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում:
Մեկնարկեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրը: Առաջին խաղում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ 2:3 հաշվով զիջեց շոտլանդական «Սելտիկին» և զգալիորեն բարդացրեց հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը:
եթե ուշադիր ուսումնասիրենք ՀՀԿ խմբակցության կազմը, ապա առավել տարօրինակ կարող է լինել, որ դեմ քվեարկողներն ընդամենը 7-ն են և ոչ թե՝ 17-ը կամ ավելի շատ: Վարդան Օսկանյանը նախորդ`Ռոբերտ Քոչարյանի իշխանության ներկայացուցիչ է, և ինչ-որ իմաստով՝ դատախազի միջնորդությունը կարելի է համարել նախորդ և ներկա իշխանությունների դիմակայության արտահայտություն: Այդ պատճառով դատախազի միջնորդությանը կարող էին դեմ լինել այն մարդիկ, ովքեր իրենց լավ են զգացել Քոչարյանի պաշտոնավարման շրջանում:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` արգելանքի տակ գտնվող գույքը վաճառելու նպատակով բաց բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից պաշտոնեական փաստաթուղթ կեղծելու և այն օգտագործելու փաստի առթիվ:
Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ` վերարտադրվելու նպատակով, իշխանությունը քաղաքական հաշվեհարդար է տեսնում պոտենցիալ մրցակից համարվող թեկնածուի հետ: Այն նույն իշխանությունը, որը նաև այսօր քաղաքական հետապնդման ենթարկվող Վարդան Օսկանյանի ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ 2008 թվականին հաստատվել է մարտիմեկյան 10 սպանությունների գնով: Իր էքսցենտրիկ վարքագծով, հակասականությամբ և բազմաթիվ այլ` թեկուզ բացասական հատկանիշներով, Սահակաշվիլին կարողացավ Վրաստանը դարձնել տարածաշրջանի ամենաժողովրդավարական պետությունը:
«Հիասթափությունը մի քիչ քաղաքական կատեգորիա չէ, բայց երբ տեսնում ես, որ արհեստական վիճակ է ստեղծվում, ես իմ խոսքում ասացի, որ եթե խնդիրը սխալ է ձևակերպվում, իսկ այդ խնդիրը հաստատ սխալ է ձևակերպվել, ցանկացած լուծում սխալ է լինելու: Մենք գործ ունեցանք սխալ ձևակերպված խնդրի հետ: Խնդիրը պետք է չձևակերպվեր՝ կողմ-դեմն այդքան էական չէ այստեղ: Այս պահին նման ձևակերպված խնդիրը, իհարկե, սխալ է»:
Քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում Վ. Սողոմոնյանն ասաց, որ Ռ. Քոչարյանի տեսակետը կհրապարակվի վաղը:
«Չեմ ուզում անուններ տամ, բայց երբ գալիս է վճռական պահը, օրինակ՝ 2003թ. փետրվարը, 2008-ի Մարտի 1-ը, 1997թ. հոկտեմբերը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկում էր ընդդիմության միասնական թեկնածու, գտնվում են ընդդիմության ներկայացուցիչներ, որոնք հակված են պառակտման,- ասել է Գառնիկ Մարգարյանը՝ հավելելով,- Դեռ չի սկսվել նախագահական գոնկան, մի խումբ վաճառականներ, վաշխառուներ արդեն հայտնում են իրենց մասին»:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանն ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի պաշտոնից:
Հարցին, թե արդյո՞ք Վարդան Օսկանյանի անձնական հաշվեհամարից համապատասխան գումարի փոխհատուցումը որևէ կերպ մեղմացնո՞ւմ է իրավիճակը, Սոնա Տռուզյանը պատասխանեց. «Այդ հարցերի պատասխանը կտա նախաքննական մարմինը: Բնականաբար, պատճառված վնասի վերականգնումը համարվում է մեղմացնող հանգամանք»:
Հայաստանի հավաքականի պաշտպան Արտակ Եդիգարյանը «Մետալուրգի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ցանկանում է ամրապնդվել թիմի հիմնական կազմում, ինչպես նաև խոսել է Հայաստանի հավաքականի մասին:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի զեկույցում նշվում է, որ աշխարհում ծերերի թիվն ամենաարագն է աճում՝ համեմատած սոցիալական մյուս խմբերի հետ: Աշխարհում ինը մարդուց մեկը 60 տարեկանից բարձր է:
Գեղարքունիքի մարզային վարչություն բերման է ենթարկվել 1969թ. ծնված Օսիկ Ն.-ն, որը 2005թ. հունիսի 27-ից ՌԴ Տվերի մարզի Կեսովոգորսկի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Վթարի հետևանքով «ԲՄՎ»-ի ուղևորը` Մանթաշյան 4/6 շենքի բնակիչ, 40-ամյա Արամ Մարտիրոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
«Աերոֆլոտը»` որպես «Շերեմետևոյի» բաժնետեր, տնօրենների խորհրդի առաջիկա նիստում պահանջելու է օդանավակայանի գլխավոր տնօրեն Միխայիլ Վասիլենկոյի հրաժարականը։ Այդ մասին նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։
«Պոստֆակտում ինձ հայտնի է դարձել, որ նման խոսակցություններ եղել են: Դրանք եղել են փակ քննարկումներ երկու կուսակցությունների ղեկավարների միջև: Հետագայում ինձ ասել են դրա մասին, և ես հիմա հաստատում եմ, որ դա եղել է քննարկվող տարբերակներից մեկը: Բայց հետո ինչ-ինչ պատճառներով այլ տարբերակ են ընդունել»:
«Հենց նման քայլերի պատճառով է, որ ինչ-որ միջազգային կազմակերպություն երկմտում է՝ Հայաստա՞ն գալ, թե՞ Վրաստան, նման քայլերի պատճառով է, որ ներդրողը որոշում է՝ Հայաստա՞ն գալ, թե՞ այլ երկիր: Նման քաղաքական քայլերը, ի վերջո, հասնում են շարքային քաղաքացուն՝ ինձ, Ձեզ: Սա միայն քաղաքական, կուսակցական պայքար չէ, սա պայքար է, որի հետևանքները մենք ենք կրում»:
Գիտնականներից մեկը, ով աշխատել է այս նախագծի վրա, նշել է, որ իրենք պետք է հետևեն կովի առողջությանը և հասկանան`արդյո՞ք ամբողջ կյանքի ընթացքում նրա կաթն ալերգիկ ռեակցիաներ չի առաջացնի, և արդյո՞ք այս հատկանիշը կփոխանցվի հաջորդ սերնդին: Նա նաև վստահեցրել է, որ գենետիկորեն մոդիֆիկացված կովի կաթն օգտագործելը չի կարող վնասակար լինել, հակառակ դեպքում, ըստ նրա, կենդանին սատկած կլիներ:
Սերգեյ Բեգլարյանի հարևանները պատմել են, որ նա միշտ ավտոմեքենան կանգնեցնում էր ստորգետնյա ավտոկայանում, բայց այս անգամ Բեգլարյանը չի հասցրել դա անել. բակ դուրս գալու պահին հնչել են կրակոցները:
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով պահանջում է անվավեր ճանաչել Հասարակական կազմակերպությունների լուծարման մասին որոշումը, վերանայել կարգավիճակի հարցը: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ: