Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյան. Կարող էինք հաղթել Յուվենտուսին

Չեմպիոնների լիգայի «Յուվենտուս» – «Շախտյոր» խաղից հետո այդ հանդիպման ամենաակտիվ խաղացողներից մեկը՝ «հանքափորների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ թուրինցիները ոչնչով աչքի չընկան, իսկ ուկրաինական թիմը կարող էր հաղթանակով վերադառնալ Ուկրաինա։

«Չի կարելի «Յուվենտուսի» հետ ոչ-ոքին որակել որպես հաղթանակ, քանի որ մենք շատ պահեր ունեինք և կարող էինք հաղթել։ «Շախտյորի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ այսօր ամեն ինչ արեց հաղթանակի համար, և մարզիչը գոհ է մեր խաղից։ Սակայն չի կարելի ասել, որ այս հաշիվն մեզ ամբողջությամբ բավարարում է։ Իտալացիները մեզ ոչնչով չզարամցրին։ Կարծում եմ, որ մենք ավելի լավ էինք խաղում։ Տեսնենք, թե ինչ կլինի պատասխան խաղի ժամանակ», – ասել է Մխիթարյանը «Շախտյորի» պաշտոնական կայքին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս