Հայաստանյան վերջին զարգացումների շուրջ հասարակական-քաղաքական գործիչների կողմից այս օրերին տարբեր մեկնաբանություններ են արվել: Ներկա ու նախկին ղեկավար պաշտոնյաներ են իրենց դիրքորոշումը հայտնել թե՛ Սերժ Սարգսյանի կողմից հրավիրված հայտնի քննադատական խորհրդակցությունների, թե՛ ձերբակալությունների, և թե՛ Վարդան Օսկանյանի անձի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների հետ կապված: Սակայն Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս լռում է.
Առավել հետաքրքիրն ընդդիմության պահվածքն էր, որն արտահայտվեց քվեարկության ձևով: Միակ խմբակցությունը, որ միանման քվեարկություն արձանագրեց, «Ժառանգությունն» էր` իր երկու անդամներով: Այս խմբակցությունից խորհրդարանում ներկա էին Ալեքսանդր Արզումանյանը, ով մի քանի անգամ հանդես է եկել այս համաձայնագրի անորոշ ձևակերպումների և այս ձևով ընդունման վտանգավորության դեմ, և խմբակցության քարտուղար Ռուբեն Հակոբյանը:
«Ինտերի» տնօրեն Լուիշ Ֆիգուն համեմատել է մեր օրերի ուժեղագույն ֆուտբոլիստներ Կրիշտիանո Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին: Պորտուգալացին խոսել է նաև «Բարսելոնա» – «Ռեալ» դիմակայության մասին:
«Գործընթացում առաջացած հերթերը պայմանավորված էին անձնագրերի պահանջի սեզոնային աճով, բացի դրանից, կար նաև բլանկների սակավաթվության խնդիր»,- հայտնել է Քոչարյանը՝ շեշտելով, որ բլանկների խնդիրն այլևս լուծված է: Այժմ բացի ֆրանսիական ընկերությունից, բլանկներ է արտադրում նաև հայկական ընկերությունը:
Երիտասարդը Դիլիջան քաղաքի Կամարիս փողոցի բնակիչ, 26-ամյա Արթուր Դ,-ն է, որը սովորում է Հայաստանի Ագրարային համալսարանի հեռակա դեպարտամենտում: Դեպքի վայրում նրան առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին 1-03 ծառայության թիվ 15 բրիգադի բուժանձնակազմը և փրկարարները:
«Ադրբեջանական խավիարը սպառնալիք է ԵԽ ԽՎ անկախությանը: Խորհրդարանը եւ դրա անդամները պետք է անկախ, ինքնավար լինեն եւ գործեն այս կազմակերպության անունից` պաշտպանելով դրա չափորոշիչներն ու արժեքները: Այդ պատճառով դա բոլորովին անընդունելի է»,- հայտարարել է նա:
Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում կնքվեց համագործակցության պայմանագիր կոմիտեի և Thomson Reuters ընկերության միջև: Երեք տարով կնքված պայմանագիրը գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող հայաստանյան կազմակերպություններին հնարավորություն է տալիս` օգտվելու Thomson Reuters-ի Web of Knowledge համակարգի ռեսուրսներից:
karabakhrecords.info կայքը կոչված է նաև՝ ապահովել հեղինակային իրավունքի պահպանում և կարգավորել ԶԼՄ-ների և համացանցային ռեսուրսների կողմից նյութերի օգտագործումը՝ թյուրիմացություններից և շահարկումներից խուսափելու նպատակով։ Եթե հատուկ նշված չէ նյութի սեփականատերը, նշանակում է՝ այն վերցված է համացանցի բաց ռեսուրսներից կամ հանդիսանում է հանրային սեփականություն։
Նրանց բոլորին, բացի փողից ու իշխանությունից, միավորում է նաև գիտելիքի նկատմամբ ատելությունը, գիտելիքի հետ օրգանական անհամատեղելիությունը: Նրանք բոլորը «մարտնչող տգիտության զինվորներ են»: Այս պայմաններում Գիտելիքի օրվա առիթով Հովիկ Աբրահամյանից պարգևներ ու շնորհակալագրեր ստացող ուսուցիչներն անուղղակիորեն միանում են այդ բանակին: Միանում են` չընդվզելով, միանում են` նույն հարմարվողականությամբ, որով առաջխաղացման են հասնում Հայաստանի իշխանական համակարգում:
168.am-ի ԲՀԿ-ական աղբյուրների փոխանցմամբ` Գ.Ծառուկյանը նախագահ Սերժ Սարգսյանից 10 օր ժամանակ է խնդրել` կողմնորոշվելու և վերջնական դիրքորոշում հայտնելու համար: Ըստ Ս. Սարգսյանի հետ պայմանավորվածության, ԲՀԿ նախագահը կամ հայտարարելու է, որ նախագահական ընտրություններում սատարում է գործող նախագահին, կամ` ընտրություններում անձամբ առաջադրվելու իր որոշման մասին:
Գագիկ Շամշյանը այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լուսանկարների մի շարք է արել, թե ինչպես է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության գնդապետ Կարեն Հովհաննիսյանը Թբիլիսյան խճուղում երթևեկում իր ծառայողական օգտագործման «Տոյոտա» մակնիշի 900 ՈՍ 02 համարանիշի ավտոմեքենայով՝ առանց ամրագոտու: Ի դեպ, առանց ամրագոտու էր նաև նրա վարորդը:
ՀՀ քաղաքացիներից և կազմակերպություններից ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն ստացել և ուսումնասիրել է 31 դիմում-բողոք, որոնք վերաբերել են հեռուստառադիոընկերությունների հաղորդումների անորակ լինելուն, լեզվի անաղարտության խնդրին, անբարեխիղճ գովազդ հեռարձակելուն և այլն: Մեկ բողոք վիճարկվել է դատական կարգով:
««Poker.am»-ի նկարահանման աշխատանքները տևել են 6-7 ամիս: Ֆիլմի վրա ծախսվել է 350.000 ԱՄՆ դոլար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանը։
Մեր երեխաների կրթության դժվարին գործը ձեզ վստահելով` ձեզանից խնդրում ենք պահանջելու նման և պահանջում խնդրելու պես, որովհետեւ ձեզ համարում ենք հարազատ մարդ, ընտանիքի բարեկամ, ով երբեմն ծնողից ավելի շատ է մասնակցում նրա զավակի դաստիարակությանն ու աշխարհայացքի ձևավորմանը:
Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Զագրեբի «Մլադոստ» թիմի կազմում նվաճեց Խորվաթիայի փոխչեմպիոնի կոչումը:
Հարևանները Գ. Շամշյանին պատմել են, որ կախված ինքնասպանը 50-ն անց կին է:
Իվանիշվիլիի հաղթանակը պարտադիր չէ, որ վատ լուր լինի Արևմուտքի համար: Ըստ էության, դա կօգնի Եվրոպական Միությանը և Միացյալ Նահանգներին՝ հարթել ևս մեկ կնճիռ Ռուսաստանի հետ հարաբերություններում, որոնք մեծ հարված ստացան 2008 թ. ռուս-վրացական պատերազմից հետո:
Գրիգոր Բարսեղյանի տեղեկացմամբ՝ նոր ստեղծվող կառույցն ասես կամուրջ կլինի բիզնեսի և բուհի միջև, քանի որ այստեղ կկարողանան ոչ միայն տեսական գիտելիքներ ձեռք բերել, այլև գործնականում կիրառել դրանք:
Մենք դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ խոստացել էինք կրթությունը դարձնել հնարավորինս մատչելի: Այստեղ է նաև կրթության նախարարը: Մենք արդեն պայմանավորվել ենք արագ մշակել մեխանիզմներ, որոնք թույլ կտան բոլոր այն ուսանողներին, ովքեր ցանկանում են ուսումը շարունակել բուհերում, բայց բավականաչափ վճարունակ չեն, խնդիրներ չունենալ: Մեր համոզմունքն է՝ Հայաստանում չի կարող լինել գեթ մեկ լավ սովորող երիտասարդ, ով ուսման վարձի պատճառով չկարողանա շարունակել ուսումը: Սա ես համարում եմ սկզբունքային հարց, և այդ հարցը մենք հիմա լուծում ենք արմատապես:
Ձեռնափայտով տատիկը գլխապատառ գալիս է ընդառաջ ու չկարողանալով հիվանդ ոտքով մարմնի հավասարակշռությունը պահպանել, ընկնում է: Իր անօգնական վիճակից սկսում է բարձրաձայն լաց լինել ու բղավում է. «Քեզ էնքան եմ ման եկել, որ արդեն խելագարվում էի: Իմացա, որ էս կողմերում ես՝ եկա, որ քեզ իմ տուն բերեմ: Հարևաններս ասում են, իբր քեզ զանգել, կանչել են, սպասում եմ, սպասում եմ… Արդեն խելագարվում էի սպասելով, աղջիկ ջան, էս ո՞ւր ես ախր, ո՞ւր ես, գիտե՞ս ինչքան եմ սպասել, որ գաս»:
2012թ. հոկտեմբերի 5-ին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան կստորագրեն փոխհամագործակցության հուշագիր։ Այս մասին տեղեկացնում են Պաշտպանի աշխատակազմից:
Վարորդին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Մինչ փրկարարները և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կժամանեին վթարի վայր, վարորդին քաղաքացիների օգնությամբ տեղափոխել են Սիսիանի բժշկական կենտրոն:
Զարգացած երկրները դեռևս չեն մտել «կորսված տասնամյակ»՝ Ճապոնիայի օրինակով, սակայն ճգնաժամը վերջնականապես հաղթահարելու համար նրանցից կպահանջվի 6 տարի։ Իսկ համաշխարհային տնտեսությունից՝ ավելի շատ՝ 10 տարի։
Տեղադրված արագաչափ սարքերը սերտիֆիկացված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև Ռուսաստանի Դաշնության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ընդ որում` վերջինիս դեպքում տրված է ISO 9001 միջազգային սերտիֆիկատ) համապատասխան մարմինների կողմից, և մեր ձեռքի տակ են նաև այդ մարմինների կողմից տրված, ուժի մեջ գտնվող սերտիֆիկատների օրինակները, որոնք ներկայացնում ենք։
Հոկտեմբերի 5-ին ժամը 10:00-17:00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 1-17, Սարկավագի, Ծարավաղբյուրի, Ֆանարջյան փողոցների, Թբիլիսյան փող. 1-10 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
«Գույքի տեղափոխում ընդհանրապես չի կատարվում, ուրեմն մենք ինչ որ ժառանգեցինք՝ ունիտազ, լվացարան` դրանցից բռնած չի եղել, բայց մենք էնպիսի մի հատ քաղաքապետարան ենք թողնում, որ հավանական է ՀՀ-ում նմանատիպը չկա, էդ մեկ: Երկրորդ հերթին՝ կան մարդիկ, որ իրենց սեփականությունը բերել դրել են, դա կարող են տանել, իրենց անձնական գույքն է, բայց պետական գույքը ոչ ոք չի տանում, էղա՞վ»:
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Պաբլո Սաբալետան մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպման արդյունքը (1:1):
Ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 408.46 դրամ՝ երեկվա համեմատ դոլարն էժանանալով 0.79 կետով կամ 0.19 %-ով:
գիտե՞ք որն է տարօրինակ, որ կուսակցությունը հայտարարություն է տարածում, մի ամբողջ կուսակցություն բացակայում է ԱԺ նիստերից, ու հայտարարում են, որ կուսակցությունով Օսկանյանի մեջքին են, ու մեկ էլ իմանում ես, որ էդ կուսակցության ղեկավարը հենց էդ թեժ պահին հանրապետությունում չէ: Սա անհասկանալի է ու մի քիչ էլ տարօրինակ երևի…
Բետոնապատ սառը տան պատից կախված ժամացույցի զարկերը ծանր լռության մեջ մուրճի հարվածի պես գամվում են ուղեղիս մեջ: