ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև բարեկամությունն այժմ արտակարգ ամուր է. Ալիս Աբդալլա

Անկարայում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ալիս Աբդալլան անդրադարձել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին՝ դրանք բնութագրելով որպես դրական։

«ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև բարեկամությունն այժմ արտակարգ ամուր է, և մենք դա կարող ենք տեսնել մեր առաջնորդների միջև հարաբերություններում։ ԱՄՆ նախագահ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատմական հանդիպում ունեցան հուլիսին Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ: Այս միջավայրը հիանալի հիմք է ստեղծում Թուրքիայում իմ առաքելության համար, և ես իսկապես շատ ոգևորված եմ»,- նշել է նա:

Ըստ նրա՝ երկու առաջնորդների միջև հարաբերություններն արտակարգ դրական են և կարող են օրինակ ծառայել։

«Առաջնորդների միջև այժմ ամուր հարաբերություններ են, և որպես ԱՄՆ դիվանագիտական ​​առաքելություն Թուրքիայում, աշխատում ենք ապահովել, որ այս հարաբերությունները արտացոլվեն մեր աշխատանքի բոլոր ոլորտներում»,- նշել է նա:

Նա այդ մասին հայտնել է 2023-ին ավեիչ երկրաշարժից տուժած Հաթայ նահանգ այցի ժամանակ։ Աբդալլան տեղում ծանոթացել է Անտիոքի հույն ուղղափառ եկեղեցու վերականգնման աշխատանքներին։ Եկեղեցու վերականգնմանը աջակցություն է տրամադրում ԱՄՆ-ը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930