Մխիթարյանը մահացու կերպով փակեց Պիրլոյին. Football.ua
Football.ua հայտնի կայքը վերլուծել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում կայացած «Յուվենտուս» – «Շախտյոր» հանդիպումը (1։1)։ Ուկրաինական կայքն անդրադարձել է նաև այդ հանդիպման լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խաղին:
«Իսկ եթե նրան հաջողվեր նաև իրացնել իր պահերից գոնե մեկը… Այդ խաղում Հենրիխի գլխավոր խնդիրն էր չեզոքացնել Անդրեա Պիրլոյին: Ժամանակին նա խաղում էր հենակետային կիսապաշտպանի դիրքում, և պաշտպանվելու այդ բարձր ունակությունները Թուրինում շատ օգնեցին Մխիթարյանին: Նա գրեթե չէր բաժանվում Պիրլոյից, և, կարելի է ասել, որ հիմնականում մահացու կերպով փակեց «Յուվենտուսի» առաջատարին:
Դրանով հանդերձ, հայազգի ֆուտբոլիստը հասցնում էր անընդհատ գրոհներ կազմակերպել, ստեղծել գոլային պահեր և ինքնուրույն ավարտել այդ գրոհները: Ճիշտ է, գրոհների վերջնամասում նա որոշակի խնդիրներ ուներ: Ամեն դեպքում, առաջին խաղակեսում ստացած հնարավորությունը Հենրիխը պետք է իրացներ»:
Մենք կանք նաև Ֆեյսբուքում, միացե՛ք մեր էջին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը