Հրապարակվել է աշխարհի լավագույն 50 հյուրանոցների ցանկը

Հրապարակվել է աշխարհի լավագույն 50 հյուրանոցների ցանկը։ Ամբողջական ցանկը, որը կազմվել է ավելի քան 800 անանուն փորձագետների քվեարկությամբ, կհայտարարվի սեպտեմբերի 15-ին Փարիզում կայանալիք արարողության ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ներառված են 23 տարբեր երկրների և տարածաշրջանների հյուրանոցներ։ Ցուցակում ներառված հյուրանոցները գտնվում են ընդհանուր առմամբ 40 քաղաքներում։

Լավագույն 100-յակն արդեն հրապարակվել է և այդ ցանկում ընդգրկված է նաև մեկ հյուրանոց Թուրքիայից՝ հայտնի զբոսաշրջային Բոդրում քաղաքից։ Այդ հյուրանոցը «Maçakızı»-ն է, որը զբաղեցնում է 76-րդ տեղը։

Հյուրանոցներից 16-ը գտնվում են Եվրոպայում, որոնցից 9-ը՝ Իտալիայում: Միայն Ճապոնիան ներկայացված է 7 հյուրանոցով, որտեղ Janu Tokyo-ն զբաղեցնում է 52-րդ տեղը: Park Hyatt Tokyo-ն Տոկիոյում՝ 53-րդ, The Okura-ն՝ 69-րդ, իսկ Palace Hotel Tokyo-ն՝ 73-րդ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930