Նա ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է Շվեյցարիայի հետ բազմակողմանի համագործակցության մեջ՝ այս գործընթացում առանձնակի կարևորելով խորհրդարանների միջև կայուն կապերի և գործնական հարաբերությունների հաստատումը:
«Պետք էր պահը ճիշտ օգտագործել: Փոխարենը այսօր մենք մսխում ենք այդ հնարավորությունը: Մարդուն, որը 10 տարի Ղարաբաղի խնդրով մեր երկրի հիմնական բանակցողն էր, մենք քաղաքական փոքր նպատակների համար մեղադրում ենք նման հանցագործության մեջ: Այս նիստից հետո Ադրբեջանն անմիջապես արձանագրելու է այս փաստը: Իսկ ո՞վ է տալիս նրանց այդ հնարավորությունը․ միայն ու միայն մենք»:
«Նորիկ Սարգսյանը ջրային մատակարարումների պահպանության ծառայության աշխատակից է, և փոքրիշատե իրազեկ մարդը պետք է իմանար, որ այդ ծառայությունն իրականացնում են ոստիկանության ՊՊԳՎ աշխատակիցները: Նորիկ Սարգսյանը ոստիկանության պետական պահպանության վարչությունում ծառայում է 2005 թվականից»:
Windows 8 օպերացիոն համակարգի հիման վրա աշխատող HP ElitePad 900-ը վաճառքի կհանվի 2013 թվականից: Սարքավորման գինը և օժանդակ սարքավորումների մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
1982թ. հոկտեմբերի 1-ին Ճապոնիայում ներկայացվեց առաջին կոմերցիոն խտասկավառակը (Compact disc). այն Բիլլի Ջոելի «52-րդ փողոց» կոչվող խտասկավառակն էր: Այդ օրվանից սկսած աշխարհում միլիարդավոր խտասկավառակներ են վաճառվել:
«Անուշ» օպերայի մոդեռն տարբերակի երևանյան պրեմիերան տեղի կունենա 2013-ի ապրիլի 23-ին: Արմեն Համբարձումյանի փոխանցմամբ՝ «Անուշը» Ֆրանսիայի Նանտեխ արվարձանում բեմ կբարձրանա չորս անգամ. պրեմիերան այստեղ տեղի կունենա մայիսի 22-ին: «Ռեժիսորը Կաննի փառատոնի դափնեկիր Սերժ Ավետիքյանն է: Ներկայացումը կլասիկ չի լինելու, լինել է մոդեռն եվրոպական ոճով, քանի որ ռեժիսորը, բալետմայստերը, կոստյումների դիզայները, տեխնիկական ապահովումը ֆրանսիացիներ են, բայց խումբը, դերասանները, երգիչները Հայաստանից են»,- ասաց Արմեն Համբարձումյանը:
Եվ էլի մի շարք զուլում բաների մասին իմացանք, բայց այդպես էլ չասվեց, թե ինչն է մեզ ստիպում ճորտի նվիրվածությամբ պաշտպանել մեր ժողովրդի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած առաջարկ:
Վեց ժամ շարունակ փորփրվում են Օսկանյանի սավանների մեջ` պարզելու 180.000 դոլարի շարժը, այն դեպքում, երբ այդ նույն խորհրդարանի որոշ անդամներ այդքան և ավելի գումարներ կազինոներում մեկ օրում են կորցնում կամ միմյանց հարսանեկան նվեր-քծնանքներ բաժանում։ Ամոթ է, ճղճիմ…Որքան կուզեի այդ պահին նայել որոշների դեմքին…
Մխիթարյանը տաղանդավոր է, ինչի շնորհիվ կարող է խաղալ Եվրոպայի լավագույն թիմերում:
Պետք է բարձրանա պաշտոնյաների պատասխանատվությունը ոլորտում տիրող իրավիճակի հանդեպ. եթե ես նախարար եմ, ես պարտավոր եմ ամեն օր պայքարել, որպեսզի իմ ղեկավարած նախարարության համակարգում ստվերը քչանա, որպեսզի իմ ղեկավարած նախարարության համակարգի ձեռնարկությունները լինեն պատշաճ, բարեխիղճ հարկատուներ: Եվ այս հարցում, իրոք, մենք պետք է փոփոխություն մտցնենք՝ վերաբերմունքի փոփոխություն: Թե չէ, թևերը փռում են այդ ձեռնարկությունների վրա և սկսում են բողոքել՝ պարտքեր են առաջանում, եթե հարկերը տանք և այլն և այլն:
Սեպտեմբերի 15-ին նախագահի մասնակցությամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունը լայնորեն լուսաբանվեց ԶԼՄ-ներով, սակայն՝ միայն նախագահի ելույթի մասով։ Մեր ձեռքի տակ է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության տեղեկանքը՝ գնումների գործընթացների վերաբերյալ։ Այնտեղ նշված խախտումները իսկական «մեթոդական ձեռնարկ» են՝ պետական փողերը գրպանողների համար։
Թողարկվել է Samsung Galaxy S3 Swarovski Edition-ը՝ 500 Swarovski բյուրեղներով: Սմարթֆոնի հատուկ տարբերակը թողարկել է Amosu ընկերությունը:
Աղաբաբյանը մտապահել է, որ երբ հինգերորդ գումարման ԱԺ է մտել նախագահ Սերժ Սարգսյանը, բոլոր պատգամավորները միահամուռ ոտքի են կանգնել, իսկ Վարդան Օսկանյանը՝ ոչ: «Ինքը փռվել էր, դրա համար չեմ հարգում և կողմ եմ քվերակելու»,- ասել է Աղաբաբյանը:
Այս գործով անցնում են 27-ամյա Հուսեյն և 32-ամյա Ռուսլան Մագոմեդգաջիևները՝ Դաղստանից, ադրբեջանցի Մուրադ և Իզումրուդ եղբայրները, 34-ամյա Արմեն Ապերյանը և 32-ամյա Աելիտա Կուլիևան: Նրանք հետախուզման մեջ են: Հնարավոր է՝ գտնվում են ԱՄՆ-ի տարածքից դուրս:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծիկ Մինասյանը քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազին կոչ արեց հետ կանչել իր կողմից ԱԺ ներկայացված միջնորդագիրը` ասելով, թե դա կլինի ամենաողջամիտ որոշումը:
«Վարչապետի գլխավորությամբ կայացավ խորհրդակցություն և պարզվեց, որ Հնդկաստանից միսը ներկրում են՝ ինչպես ցանկանում են. չկա վերահսկողություն: Արտադրողները կամ վաճառողները սերտիֆիկատ, անասնաբուժական փաստաթուղթ չունեն, այսինքն`այդ համակարգը լրիվ անվերահսկելի էր:Վարչապետի կարգադրությամբ պատվիրակություն մեկնեց Հնդկաստան`ուսումնասիրելու՝ ո՞ր ընկերությունների արտադրանքն է վստահելի, և որի՞ց կարելի է ապրանք ձեռք բերել»:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանն ԱԺ-ում իր ելույթի ժամանակ` դինելով Հանրապետական խմբակցությանը, ասաց. «Դուք ինչի՞ եք հավաքվում` քննարկում, ինչպես քվեարկեք: Կզանգեն` կասեն, ինչպես քվեարկեք»:
«Այս ամենը միայն ապացուցում է, որ ոստիկանությունն անամոթաբար, իրեն հատուկ մեթոդներով, ամեն ինչ անում է որսագողությունը Ն. Սարգսյանի վրա բարդելու համար՝ դրա իրական կատարողներին և բնապահպանության նախարարության անգործությունը կոծկելու նպատակով»:
«Ես նստած այստեղ, իսկապես, վիրավորված եմ զգում ինձ: Կարող է ինչ-որ բաներում մարդ սխալվի, կարելի է նստել-խոսել, Արդարադատության նախարարություն կա, Հարկային կա: Երբ ես հունիսի 1-ին Ազգային անվտանգության ինչ-որ մի աշխատողի կողմից ստանում եմ հայց, այն էլ` ոչ ես, այլ` իմ աշխատակիցներից մեկը` 22 տարեկան աղջիկ, որը սարսափած` բաց, ոչ ծրարի մեջ, բերում-տալիս է ինձ, ասում է` պարոն Օսկանյան, փողերի լվացման հարցով հարցաքննության են կանչում: Սա՞ Է ձևը 10 տարվա արտգործնախարարին վերաբերվելու: Պարոն Աբրահամյան, մի հատ պատասխանեք: Մի հատ կանչեք, ասեք, պարոն Օսկանյան, մենք էստեղ խնդիր ունենք, ես էլ բացատրեի»:
«Ես իմ իրավունքները պաշտպանելու ձևը գիտեմ և կպայքարեմ, քանի դեռ Գլխավոր դատախազությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը ներողություն չեն խնդրել»,- հայտարարեց Ա. Արզումանյանը:
Վարդան Օսկանյանը ՀՀ գլխավոր դատախազությանը տրամնադրել է բանկային հաշիվներում դրամական միջոցների շարժը, ինչից ակհայտ երևում է, որ բարեգործական նպատակների համար նախատեսված դրամական միջոցների մի մասը ծախսվել է անձնական նպատակներով:
Հավաքների ժամանակ ոստիկանութան սկզբունքները պարտադիր պետք է հիմնված լինեն խաղաղ հավաքներին աջակցելու, համագործակցության, բավարար ոստիկանության ուժերի տրամադրման, համաչափության, լարվածության թուլացման, օրինական հիմքերով ստացված տեղեկատվությունից օգտվելու սկզբունքների վրա:
«Այն պատգամավորները, որոնք դեմ են, ուղղակի հորդորում եմ չմասնակցել քվեարկությանը: Մասնակցելով այս քվեարկությանը՝ ուղղակիորեն կլեգիտիմացնենք այս ֆարսը: Այս կերպ մենք մեր միաձայն անհամաձայնությունը կհայտնենք Հայաստանում քաղաքական հաշվեհարդարներին»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
«Փողը կա, բողոքը չկա: Ի՞նչ անեմ: Ես կարծում եմ` սա փոթորիկ է ոչ թե ինչ-որ մի փոքրիկ բաժակի մեջ, սա նույնիսկ փոթորիկ չէ մատնոցի մեջ: Իսկապես, ես նստած լսում եմ, մտածում եմ` մենք մեր երկրի խնդիրները թողած, էս հարցերով պիտի զբաղվե՞նք: Իսկապես, սրա՞նք են մեր խնդիրները: 10 տարվա արտգործնախարարին բերել եք էստեղ, էսպիսի հարցադրումնե՞ր եք անում»:
«Վերջին շրջանում փորձեր են ձեռնարկվում ճնշումներ գործադրել Սաֆարովի գործով, իսկ այս հանձնաժողովի ստեղծումը շատ կարևոր է այդ փորձերի ձեռնարկումն ու կանխակալ փաստաթղթերի ընդունումը կանխելու տեսանկյունից: Հայամետ ուժերը, օգտվելով այս առիթից, ցանկանում են ճնշումներ բանեցնել Ադրբեջանի վրա՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն օրակարգից դուրս մղելու համար», այս հանձնաժողովի ստեղծման կապակցությամբ ասել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օգտայ Ասադովը:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակներում վաղը Թուրինում իրենց ուժերը կչափեն Իտալիայի և Ուկրաինայի չեմպիոնները:
Իշխող մեծամասնությունը կարող է խնդիրներ ունենալ ոչ միայն քվեարկության, այլև քվորում ապահովելու հարցում: Հատկապես, որ առավոտյան տեղի ունեցած օրինագծերից մեկի քվեարկության ժամանակ ներկա է եղել ուղիղ 66 պատգամավոր: Այսինքն`եթե էլեկտրոնային քվեարկության ժամանակ քվեարկել է այդքան թվով պատգամավոր, ապա ակնհայտ է, որ փակ, գաղտնի քվեարկության պարագայում իշխանությունները կարող են հայտնվել փաստի առաջ:
«Ես նախկինում արդեն ասել եմ` նաև հղում կատարելով իր հեռուստատեսային ելույթներին, հատկապես իր վերջին հանդիմանանքին, որ ողջունելի է, բայց խիստ ընտրովի է և խիստ ուշացած»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` թե հաշվի առնելով, որ քրեական հետապնդման է ենթարկվում ոչ միայն Վարդան Օսկանյանը, այլև ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանը, այդ գործընթացը նույնպես համարում եք նախընտրակա՞ն, թե՞, այնուամենայնիվ, նախագահի կողմից կա անկեղծ ցանկություն՝ գործերը կարգի բերելու:
«Հիմա այս պահի դրությամբ արդեն փողը կա, ոչ մի բողոք չկա և չի էլ եղել ո’չ Հանսթմանի, ո’չ էլ հիմնադրամի կողմից»,- ասաց նա` հավելելով, թե ինքն այդ փողերի կարիքը չունի:
Պարոն Այվազյանին հարցրեցինք` այսինքն ստացվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը սո՞ւտ է խոսում: «Այսինքն` ես Րաֆֆի Հովհաննիսյանի և Խաչատուր Քոքոբելյանի միջև պայմանավորվածության մասին ինֆորմացիա չունեմ»,- հայտարարեց նա` ըստ էության չբացառելով, որ Ր. Հովհաննիսյանը կարող է նաև սուտ խոսել: