Ինքը քանդող-ավերող է, խրախուսում է ապօրինություններն ու իր ապօրինի հրամանների կատարումը. Արմինե Օհանյանը՝ Փաշինյանի մասին

Արմինե Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինքը դատավոր է, ասում է` նստելու են ու երկար: Ինքը նախանձ է` ոչ մեկն այս երկրում փող չպիտի աշխատի, եթե ինքը դա թույլ չի տվել…ասում է` բանտից դուրս են գալու ու ամեն ամսվա մեկին` օրը երեք անգամ ստուգելու են` թոշակը նստեց, թե չէ…Ինքը բժիշկ է, ասում է` Խաչատրյանը սիմուլյանտ է, իրական հիվանդ չի…Ինքը ուսուցիչ է` ուզում է հայ ժողովրդին վերադաստիարակել…

Ուզում է թշնամու ու բարեկամի, խաղաղության ու պատերազմի, պետության ու հայրենիքի, պատմության ու անցյալի, արդարության և օրինականության, լավ ապրելու, ապագա ունենալու մասին մեր պատկերացումները գլխիվայր շրջել, հարմարեցնել իր շահերին, իշխանությունը պահպանելու իր բանաձևին…

Ինքը քանդող-ավերող է, ընդ որում` ավերմունքը համակարգային է: Խրախուսում է ապօրինություններն ու իր ապօրինի հրամանների կատարումը, չարություն ու ատելություն հրահրում իր հակառակորդների նկատմամբ` այլասերելով հասարակությանը…Ոչ միայն մարդկանց բանտ ուղարկելն է անձամբ հրահանգավորում, իր հրահանգները կատարողներին է գովում, անգամ պատգարակի վրա բանտ տանելուց է հրճվում ու պատգարակ բռնողին է շնորհակալություն հայտնում:

Իր թիրախին բռնել- կալանավորել են` շատ ապրեն իրավապահները, դատավորները կալանքը մերժել -արդարացրել են` «ինչի` ձրի են արե՞լ», պատժվելու են…գործը երկար քննած քննիչները պատժվելու են, մարդուն մի նախադասության համար ծանր հոդված կպցնողները` պարգևատրվելու են:

ԱԱԾ աշխատողը Քոչարյանին գաղտնի տեսագրած կադրերը տվել է «սիվիկին»` «լավ է արել, իր տնօրինած ինֆորմացիան է, կուզի` կարտահոսի», մանր երեխաներ ունեցող ընտանիքին ինչ որ մեկը նախազգուշացրել է, որ «ԱԱԾ դիմակավորները գալիս» են` «ուծեչկեն պարզելու ենք, խլուրդին պատժելու ենք…»:
Ով դեմս դուրս եկավ` ազատելու եմ…Նարեկ Նալբանդյանը չհերքեց, որ իր բիզնեսը իմ հետ կապ չունի` «դաժան պատիժ ա սպասվում»…ընդ որում`«ավելի դաժան, քան մյուս օլիգարխներին»…

Ճակատագրեր է տնօրինում, դատավճիռներ է արձակում, «անբեկանելի» ճշմարտություններ է բարբառում և սպառնում է, սպառնում է, սպառնում է…
Կարծես 2 օր առաջ Ալիևի հանդիպումից առաջ փողկապն ուղղող, աշակերտի շողոքորթ ժպիտը դեմքին` անհամբեր նրան սպասող կամ Պուտինի դիմաց կմկմացող, ցածրաձայն ու խնդրալից ձայնով խոսող մարդը չլինի…

Այն ատելությունը, որով այս մարդն արտահայտվում է իր ընդդիմախոսների մասին, հուշում է, որ նա սիրով կախաղաններ կտեղադրեր Հանրապետության հրապարակում և բոլոր ունևորներին, բոլոր ընդդիմադիրներին, բոլոր իրեն քննադատողներին, բոլորին, ով փորձում է պետությունն իր ճանկերից խլել` հրապարակավ մահապատժի կենթարկեր…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930