Իսրայելի ՌԾՈւ-ն Միջերկրական ծովում Թուրքիայի ակտիվությունը գնահատել է որպես հնարավոր հակամարտության նախապատրաստություն․ «KAN»

Թուրքիայի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին՝ Իսրայելի ռազմածովային ուժերը վերջին ամիսներին թուրքական ռազմածովային ուժերի ակտիվացում են արձանագրում Միջերկրական ծովում և իսրայելական նավատորմի տեղաշարժման գոտիներում։ Այս մասին առաջինը հայտնել է «KAN» հեռուստառադիոընկերությունը՝ նշելով, որ դրա մասին են վկայում անցկացվող զորավարժություններն ու տարածաշրջանում թուրքական ներկայության ցուցադրումը։

Իսրայելի ՌԾՈւ-ում նման ակտիվությունը դիտարկում են որպես «իրադարձությունների հնարավոր շրջադարձ», այսինքն՝ հիմք՝ ռազմական բախման սցենարին օպերատիվ և ռազմավարական առումով պատրաստվելու համար։

Մոտ երկու շաբաթ առաջ Իսրայելի ՌՕՈւ-ն հարված էր հասցրել Սիրիայի Ալ-Դհուր ռազմական օդանավակայանին, երբ Իսրայելը նկատել էր, որ թուրքական կողմը պատրաստվում է զինվորականներ տեղակայել այնտեղ։ Մի քանի օր անց իսրայելական աղբյուրները հայտնեցին, որ երկրի անվտանգության համակարգի ներկայացուցիչները ԱՄՆ-ին տեղեկացրել են օդանավակայանում ռադիոլոկացիոն կայան տեղադրելու Թուրքիայի ծրագրերի մասին։

Իսրայելա-ամերիկյան քննարկումներին ծանոթ աղբյուրների փոխանցմամբ՝ նման տեղակայումը կարող էր փոխել ուժերի տարածաշրջանային հավասարակշռությունը։ Իսրայելը չի նշել Սիրիա թուրքական համակարգերի տեղափոխման հստակ ժամկետները, սակայն որպես հավանական վայր մատնանշել է թուրքական սահմանից մոտ 70 կմ հեռավորության վրա գտնվող օդանավակայանը։

Միևնույն ժամանակ, իսրայելական անվտանգության համակարգում ընդգծում են, որ չեն ձգտում Թուրքիային թշնամի դարձնել։ «Իսրայելում Թուրքիային թշնամի դարձնելու ցանկություն չկա, երկրների միջև գործում են գաղտնի ուղիներ՝ հաղորդագրություններ փոխանցելու և տարաձայնություններից խուսափելու համար»,- «KAN»-ի հետ զրույցում հայտնել է աղբյուրը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930