Թրամփի պատկերով մետաղադրամ է թողարկվել

Դոնալդ Թրամփը դարձել է վերջին 100 տարվա ընթացքում ԱՄՆ առաջին գործող նախագահը, որի դիմանկարով ամերիկյան դրամ է թողարկվել։ ԱՄՆ դրամահատարանը նրա պատկերով 1 դոլարանոց հուշադրամ է թողարկել՝ նվիրված երկրի 250-ամյակին։ Թրամփի պատկերով հուշադրամի վրա գրված են «Ազատություն» և «Աստծուն ենք վստահում» արտահայտությունները։

Դրամահատարանը 25 հուշադրամից բաղկացած հավաքածուն վաճառքի է հանել 61 դոլարով, իսկ 100 հուշադրամ պարունակող տոպրակը՝ 154 դոլար 50 ցենտով։ Թողարկումից ընդամենը մի քանի ժամ անց դրամահատարանի կայքում հայտնվել է տեղեկություն, որ հուշադրամներն այլևս հասանելի չեն։

Դրամահատարանը հայտնել է, որ Թրամփի պատկերով հուշադրամը թողարկվել է «այս պատմական հանգրվանը նշելու» շրջանակում և նախատեսված է որպես «ժամանակակից հավաքածուների արժեքավոր լրացում»։

Հուշադրամները ոսկեգույն տեսք ունեն, սակայն իրականում ոսկի չեն պարունակում․ դրանք պատրաստված են համաձուլվածքից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930