Բաժիններ՝

Կաթը նվազեցնում է քաղցկեղի և շաքարախտի զարգացման վտանգը

Իսպանացի գիտնականներն ընդհանրացրել են 14 գիտական հետազոտությունների արդյունքները եւ պարզել, որ կաթի եւ կաթնամթերքի ճիշտ գործածումն օգնում է կանխելու որոշ խրոնիկական հիվանդություններ, ավելի ամուր է դարձում երեխաների ոսկորները, իսկ տարեցների մկաններն օգնում է չզառամելու:

Աշխատանքը կատարվել է շատ երկրներում կաթնամթերքի գործածման նվազման ֆոնին, քանի որ դրա օգտակարությունն սկսել է կասկածանքի ենթարկվել, հաղորդվում է Medicalxpress պորտալում:

Կաթը եւ կաթամթերքը պարունակում են սպիտակուցներ, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, կալիում, ցինկ, սելեն, վիտամին A, ռիբոֆլավին, վիտամին B12: Հոդվածում նշված է, որ հղիության ժամանակ կաթի չափավոր գործածության դեպքում մանկիկները ծնվում են ավելի մեծ քաշով եւ ավելի երկար ոսկորներով, որոնց մեջ ավելի շատ հանքային նյութեր են պարունակվում:

Իսկ եթե կաթը եւ կաթնամթերքը սննդաբաժնում ներառում են տարեց մարդիկ, նրանց մոտ ավելի քիչ շանսեր են լինում տառապելու մկանային զանգվածի դեգեներատիվ կորուստով (սարկոպենիայով):

Կարդացեք նաև

Ճարպի ցածր պարունակությամբ կաթնամթերքի գործածումը չի մեծացնում սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը եւ նույնիսկ կարող է ունենալ ոչ մեծ պաշտպանական ազդեցություն:

Սննդաբաժնում չափավոր քանակներով կաթնամթերքի ներառումը նվազեցնում է կոլոռեկտալ քաղցկեղով եւ միզապարկի քաղցկեղով հիվանդանալու վտանգը եւ կարող է կապած լինել երկրորդ տիպի շաքարախտի զարգացման ավելի ցածր ռիսկի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930